Մարինե Գրիգորյանը Ստեփանակերտի իր եռահարկ տունը թողել է հենց սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց հրետակոծությունը: Տունը իններորդ դպրոցի մոտ էր գտնվում․ ադրբեջանցիները շատ էին մոտեցել տարածքին: Սեպտեմբերի 27-ին՝ մոտ 24 ժամ ճանապարհ գալուց հետո, ապաստանել են Արտաշատի մարզադպրոցում, որտեղ մոտ 100 տեղահանված են ժամանակավոր ապաստանել։ Իրենց հետ շորերից բացի ուրիշ ոչինչ չեն հասցրել վերցնել: Այժմ տուն են փնտրում, բայց չեն գտնում:
Տեղադրություն
Civilnet




