Ավանեսյանների ընտանիքն Արցախի Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքից է տեղահանվել։ Երեխաների հագուստից, ալբոմներից բացի նաև ջերմոցների սերմերն են կարողացել վերցնել իրենց հետ, որպեսզի ապագա մշտական բնակավայրում շարունակեն ջերմոցային տնտեսությամբ զբաղվել։ 11 հոգով ապաստանել են Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (AMAA Armenia)՝ Հանքավանի ճամբարի տարածքում, որտեղ այս պահին 138 տեղահանված է բնակվում։
Տեղադրություն
Civilnet




