Արցախից տեղահանված Նազիկ Նալբանդյանն իր չորս երեխաների, եղբոր հինգ-հոգանոց ընտանիքի ու մոր հետ Չարենցավանի վերականգնողական կենտրոնի շենքում է մնում՝ երեք-սենյականոց կացարանում։ Պայմաններն այստեղ բավարար են նորմալ կեցության համար, բայց փնտրում է Եռաբլուրին մոտ տուն, քանի որ մեկօրյա պատերազմում զոհված ամուսնու շիրիմն այնտեղ է։ Զոհվածի կնոջ նպաստ դեռ չի ստանում, ընտանիքում էլ ոչ ոք աշխատանք չի գտել։ Նազիկն ունի թե՛ տան, թե՛ ֆինանսական աջակցության կարիք։ Նրանք տեղահանված այն ընտանիքներից են, որոնց «Թոնլաբ» (TONELAB) ստուդիոն աջակցում է բարեգործական համերգների միջոցով։

ԱԱԾ-ի անունից Telegram-ով խարդախության նոր ալիք. ոստիկանությունը զգուշացնում է

Արարատի մարզում հայտնաբերվել է առանց թույլտվության գործող ձկնաբուծարան. տնօրենը ձերբակալվել է

Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը

Հայաստանի հետ պաշտպանական հարաբերությունները ամուր են. Հնդկաստանի ԱԳ նախարար

Արթուր Դանիելյանի կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ

Ինչո՞ւ պետք է երեխային թույլ տալ սխալվել
Civilnet