Գլխավոր Լրահոս

Քաղաքապետերի երդմնակալությունը որքա՞ն է արժեցել երևանցիներին

Քաղաքապետերի երդմնակալությունը որքա՞ն է արժեցել երևանցիներին

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck 

Լրատվամիջոցները գրեցին, որ Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ուրարտական ոճով երդմնակալության արարողության վրա համայնքային բյուջեից ծախսվել է 87 մլն դրամ կամ շուրջ 220 հազար դոլար։  

#CivilnetCheck-ը Երևանի քաղաքապետերանից խնդրել էր հայտնել Երևանի բոլոր քաղաքապետերի երդմնակալության արարողության համար ծախսված գումարի չափը։

Քաղաքապետարանի պատասխանի համաձայն՝ Երևանը համայնքի կարգավիճակ է ստացել 2009-ին, և երդմնակալության առաջին արարողությունն իրականացվել է հենց այդ ժամանակ։ 

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի (2009-2010) երդմնակալության արարողության ժամանակ համայնքային բյուջեից այդ նպատակով գումար չի ծախսվել:

Կարեն Կարապետյանի (2010-2011) երդմնակալության արարողության ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն չի պահպանվել, իսկ Տարոն Մարգարյանի (2011-2018) երդմնակալության երկու արարողությունների համար, ըստ պատասխանի, գումար չի ծախսվել։

Հայկ Մարությանի երդմնակալության արարողության համար ծախսվել է 900 հազար դրամ (2018-2021), իսկ Հրաչյա Սարգսյանի (2021-2023)՝ 18 միլիոն դրամ: Եվ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողության համար, ինչպես նշվել է,  ծախսվել է 87 միլիոն դրամ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում