Մարտակերտցի 13-ամյա Ալիկն ու նրա յոթնամյա եղբայրը ինը ամսից ավելի մորը չէին տեսել․ շրջափակման պատճառով մայրն ու իրենց 16-ամյա եղբայրը մնացել էին Երևանում։ Ալիկին ու Ֆելիքսին դեռ հուլիսին էինք այցելել ու լուսանկարել՝ ներկայացնելով նրանց պատմությունը․ տեղահանվելուց հետո միավորվել են մոր հետ ու բնակություն հաստատել Երևանում։ Նրանք էլ բազմաթիվ խնդիրներ ունեն․ մայրն ու երեխաները զրկված են արցախցիներին տրվող դրամական աջակցությունից։ Ընտանիքում միայն 16-ամյա տղան է աշխատում։ Ծնողները փորձում են աշխատանք գտնել, որ գոնե տան վարձը կարողանան տալ։
Տեղադրություն
Civilnet




