Գլխավոր Լրահոս

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը գործո՞ւմ է․ ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը գործո՞ւմ է․ ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը

Անի Գրիգորյան, #CivilNetCheck 

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը նոյեմբերի 9-ին մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնեն Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները:

«Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ փաստաթղթով չի համաձայնել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող»,- հակադարձել է Բադալյանը։ 

Մինչդեռ, համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ հայտարարության 9-րդ կետի՝ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությա մարմինները։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, հարցումով դիմեց ԱԳՆ՝ խնդրելով մեկնաբանել այս անհամապատասխանությունը։ Հարցրել էինք նաև՝ արդյոք ՀՀ-ն չեղարկում/հրաժարվո՞ւմ է եռակողմ հայտարարությունից։

ԱԳՆ պատասխանի մեջ ասվում է.«Այս ընթացքում ադրբեջանական կողմն իր գործողություններով՝ հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներով, Լաչինի միջանցքի 10 ամիս տևած արգելափակմամբ, ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակական ոտնձգություններով, ագրեսիվ գործողություններով և ուժի կիրառմամբ, այս տարվա սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղին ժողովրդի դեմ ռազմական հարձակման և էթնիկ զտման քաղաքականության իրականացմամբ բազմիցս հիմնարար կերպով խախտել է 2022թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը»։ 

Փաստացի ԱԳՆ-ն ուղիղ չի պատասխանել մեր հարցին։ Այս գրությամբ ԱԳՆ-ն, ըստ էության, նշել է, որ առաջինը հենց Ադրբեջանն է խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում