Գլխավոր Լրահոս

Զախարովան կեղծում է. ֆրանսիական «Բաստիոններ» ռուս-ուկրաինական պատերազմում չեն կիրառվել

Զախարովան կեղծում է. ֆրանսիական «Բաստիոններ» ռուս-ուկրաինական պատերազմում չեն կիրառվել

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նոյեմբերի 22-ին հայտարարել է, թե ֆրանսիական «Բաստիոն» (Bastion) զրահամեքենաներն Ուկրաինայում պատերազմի ժամանակ ցածր արդյունավետություն են ցույց տվել։ 

«Հայաստանին ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաներ մատակարարելու օգուտների մասին փաստարկները բավականին միամիտ են թվում։ Ում հետաքրքիր է՝ Ուկրաինայում նրանք ցույց տվեցին իրենց բավական ցածր արդյունավետությունը իրական մարտական ​​պայմաններում»,- հայտարարել է Զախարովան։ 

Ուկրաինան իր զինանոցում ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաներ չունի, և դրանք որևէ կերպ ռուս-ուկրաինական պատերազմում չեն կիրառվել։    

Այս ամիս հայտնի դարձավ, որ Ֆրանսիան Հայաստանին մատակարարել է ավելի քան 20 «Բաստիոն» զրահամեքենա։ 

Ուկրաինային «Բաստիոնների» մատակարման մասին խոսակցություններ եղել են 

2022-ին խոսվում էր Ուկրաինային «Բաստիոն» զրահամեքենաների մատակարարման հնարավորության մասին։ 2023-ի հունվարին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերյան իր էջում նույնիսկ շնորհակալություն էր հայտնել Ֆրանսիայի նախագահին «Բաստիոն» զրահամեքենաների փոխանցման որոշման համար։

2023-ի ապրիլին հայտնի դարձավ, որ Ուկրիանիային 24 միավոր «Բաստիոն» զրահամեքենաների տրամադրման բանակցությունները դեռ շարունակվում են։ Սակայն մինչ օրս Ուկրաինային «Բաստիոնների»  փոխանցման մասին տեղեկություններ առկա չեն, դրանք ըստ էության չեն փոխանցվել։ 

Ֆրանսիան երբևէ Ուկաինային «Բաստիոն» չի մատակարել 

Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների համաձայն՝ Ֆրանսիան երբեք «Բաստիոն» չի մատակարել Ուկրաինային։ 

Ինչպես նշվեց, 2022-ին հայտարարվել է մատակարարման հնարավորության մասին, սակայն մինչև հիմա դա տեղի չի ունեցել։ 

Հայաստանին «Բաստիոն» զրահամեքենաների մատակարարման մասին հայտնի դառնալուց հետո լուրեր տարածվեցին, թե դրանք իբր բավարար պաշտպանված չեն։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը ստուգել էր այս լուրերի հավաստիությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում