Գլխավոր Լրահոս

ԵՄ «Մագնիտսկու ցուցակն» ու Հայաստանը․ հայտարարությունների հետքերով

ԵՄ «Մագնիտսկու ցուցակն» ու Հայաստանը․ հայտարարությունների հետքերով

Անի Գրիգորյան, #CivilNetCheck 

Հայաստանը չի միացել Եվրամիության Խորհրդի դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը (2023/2721), որը վերաբերում է այսպես կոչված «Մագնիտսկու եվրոպական ցուցակին»։ Այս մասին ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմի հարցմանն ի պատասխան ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 

Դեկտեմբերի 17-ին ԵՄ խորհուրդը տարածել էր եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը, որում նշվում էր, թե ԵՄ անդամ չհանդիսացող  11 երկիր՝ այդ թվում Հայաստանն ուր Ադրբեջանը, միացել են ԵՄ խորհրդի՝ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության որոշմանը, որով պատժամիջոցներ են սահմանվում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման համար պատասխանատու պաշտոնյաների, անձանց ու կազմակերպությունների դեմ։ 

ԵՄ խորհրդի հաղորդագրությունը՝ դեկտեմբերի 17-ի դրությամբ

Որոշմամբ խորհուրդը ևս տասներկու ամսով՝ մինչև 2024թ․ դեկտեմբերի 8-ը, երկարաձգել է գործող սահմանափակող միջոցները և փոփոխել սահմանափակող միջոցների ենթակա անձանց և կազմակերպությունների ցանկը։

Դեկտեմբերի 19-ին, սակայն, հաղորդագրությունից հեռացվել են Հայաստանի ու Ադրբեջանի անունները։ 

ԵՄ խորհրդի հաղորդագրությունը՝ դեկտեմբերի 19-ի դրությամբ

ԱԳՆ-ից այս կապակցությամբ հայտնել են. «Ելնելով արտաքին քաղաքական առաջնահերթություններից և ԵՄ հետ գործընկերության շրջանակներում ՀՀ-ն  դիտարկում և հաճախ միանում է ԵՄ հայտարարությունների՝ ցուցաբերելով իր աջակցությունն ու համերաշխությունը դրանցում արծարծվող հարցերի վերաբերյալ: Կոնկրետ ԵՄ խորհրդի դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը (2023/2721) ՀՀ-ն չի միացել, ինչպես դա երևում է նաև ԵՄ խորհրդի դեկտեմբերի 17-ի հաղորդագրությունից»:

Թե ինչու է ի սկզբանե Հայաստանի անունը նշված եղել հաղորդագրության մեջ, ԱԳՆ-ն չի մեկնաբանում։ 

#CivilNetCheck-ը հարցում է ուղարկել նաև Եվրամիության Խորհուրդ՝ խնդրելով մեկնաբանել այս փոփոխությունը։ Հոդվածը գրելու պահին պատասխան դեռ չէր ստացվել։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում