Գլխավոր Լրահոս

Եվրամիության Խորհրդից ևս հաստատում են՝ Հայաստանը չէր միացել «Մագնիտսկու եվրոպական ցուցակին»

Եվրամիության Խորհրդից ևս հաստատում են՝ Հայաստանը չէր միացել «Մագնիտսկու եվրոպական ցուցակին»

Անի Գրիգորյան, #CivilNetCheck 

Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայությունից հաստատում են, որ «Մագնիտսկու եվրոպական ցուցակի» վերաբերյալ որոշմանը Հայաստանի միանալու մասին հրապարակված տեղեկությունը վրիպակի արդյունք է եղել։ 

«Փաստն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել Խորհրդի (ԸԱԱՔ) 2023/2721 որոշմանը։ Խորհրդի կայքում դեկտեմբերի 17-ին հրապարակված հայտարարության առաջին տարբերակը, որտեղ նշվում էր, որ Հայաստանը և Ադրբեջանը հանդիսանում են գործընկեր երկրների թվում, ճիշտ չէր։ Դա տեխնիկական սխալ էր, որն ուղղվեց հաջորդ օրը։ Խորհրդի կայքում ներկայում տեղադրված տեղեկատվությունը ճիշտ տարբերակն է»,- նշված է պատասխանում։ 

Դեկտեմբերի 17-ին ԵՄ խորհուրդը տարածել էր եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը, որում նշվում էր, թե ԵՄ անդամ չհանդիսացող տասնմեկ երկիր՝ այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը, միացել են ԵՄ խորհրդի՝ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության որոշմանը, որով պատժամիջոցներ են սահմանվում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման համար պատասխանատու պաշտոնյաների, անձանց ու կազմակերպությունների դեմ։

ԵՄ խորհրդի հաղորդագրությունը՝ դեկտեմբերի 17-ի դրությամբ

Որոշմամբ խորհուրդը ևս տասներկու ամսով՝ մինչև 2024թ․ դեկտեմբերի 8-ը, երկարաձգել է գործող սահմանափակող միջոցները և փոփոխել սահմանափակող միջոցների ենթակա անձանց և կազմակերպությունների ցանկը։

Երկու օր անց, սակայն, հաղորդագրությունը խմբագրվել էր և Հայաստանի ու Ադրբեջանի անունը հեռացվել էր։ 

ԵՄ խորհրդի հաղորդագրությունը՝ դեկտեմբերի 19-ի դրությամբ

ՀՀ արտգործնախարարությունը նշել էր, որ Հայաստանի անունը նշվել էր տեխնիկական սխալմունքի պատճառով, և ԵՄ խորհրդի դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը (2023/2721) ՀՀ-ն չի միացել։  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում