Գլխավոր Լրահոս

Իշխան Սաղաթելյանը չի հայտարարագրել Վրաստանում գործող ընկերությունը

Իշխան Սաղաթելյանը չի հայտարարագրել Վրաստանում գործող ընկերությունը

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը Վրաստանում գրանցված «Մեգա Տուր» (Mega Tour) ընկերության բաժնետեր է։

Ընկերությունը զբաղվում է զբոսաշրջային փաթեթների վաճառքով։

Իշխան Սաղաթելյանին է պատկանում «Մեգա Տուր»-ի 40% բաժնեմասը։ Մյուս 35%-ի բաժնետերը Սամվել Էվոյանն է, իսկ 25%-ը պատկանում է Վրաստանի քաղաքացի Սամվել Մկրտչյանին։ 

Ընկերությունը գրանցվել է 2010-ին։ Վերջին տարիներին այն, կարծես, ակտիվ գործունեություն չի ծավալում, քանի որ հարկային մուտքեր չկան, բայևայնպես շարունակում է գործել, լուծարման կամ ընկերության գործունեության դադարեցման վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։

Սաղաթելյանի՝ Վրաստանում գործող ընկերության բաժնեմասի վերաբերյալ տվյալներն արտացոլված չեն նրա գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերում։ 

Էկրանապատկերը՝ Սաղաթելյանի 2022-ի տարեկան հայտարարագրից

Մեր հարցմանը, թե ինչու չի հայտարարագրել Վրաստանում գործող ընկերության բաժնեմասը, Իշխան Սաղաթելյանը պատասխանել է, որ դեռ 2016-ին ընկերության տնօրենին առաջարկել է դադարեցնել ընկերության գործունեությունը։

Ըստ հարցման պատասխանի՝ պատգամավորը ընկերության տնօրենից ստացել է հավաստիացում, որ ակտիվ գործուեության դադարեցման պարագայում ընկերությունն այլևս չի գործում։ 

Էկրանապատկերը՝ Իշխան Սաղաթելյանի հարցման պատասխանից

Թեև ընկերությունն ակտիվ գործունեություն չի ծավալում, այնումանայնիվ այն չի դադարեցրել գործունեությունը, չի լուծարվել։

Իշխան Սաղաթելյանը նաև հավաստիացրել է, թե 2010-ին գրանցված ընկերությունից երբևէ եկամուտ չի ստացել։
Չնայած ընկերությունն ակտիվ գործունեություն չի ծավալում, այնուամենայնիվ, պատգամավորները, ըստ Հանրային ծառայության մասին օրենքի, պարտավոր են հայտարարագրել առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում իրենց ունեցած բաժնեմասերը, և եթե հանձնել են հավատարմագրային ծառայության, ապա հայտարարագրում նշել դրա մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում