Գլխավոր Լրահոս

Իսրայելական կեղծիքը՝ հայկական մեդիայում. Իրանում զինամթերքով նավեր չեն պայթեցվել

Իսրայելական կեղծիքը՝ հայկական մեդիայում. Իրանում զինամթերքով նավեր չեն պայթեցվել

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Մի շարք հայկական լրատվամիջոցներ հունվարի 8-ին գրել են, թե Իրանի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել, և զենք տեղափոխող 16 իրանական նավ է պայթեցվել։

Նշվում էր, թե ոչնչացված նավերը պատկանում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ), որոնցով իբր Եմենի հութիների համար զենք էր տեղափոխվում։

Տեղեկությունը տարածել են Factor.am, Mamul.am, Lurer.com, Artsakh.news և այլ լրատվական կայքեր, իսկ «5-րդ ալիք» և «Կենտրոն» հեռուստաալիքները այդ մասին հայտնել են օրվա լուրերի իրենց թողարկումներում։

Տեսանյութը արխիվացված է

#CivilNetCheck-ը ստուգել է այս տեղեկությունը։

Lուրը կեղծ է, տեսանյութում ձկնորսական նավամատույցի հրդեհն է

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հունվարի 6-ին իրանական Քեշմ կղզում իրոք խոշոր հրդեհ էր բռնկվել և այրվել էին տասնյակ նավեր։ Ավելի ուշ դեպքի վայրից տարածվեցին նաև տեսանյութեր և հայտնի դարձավ, որ հրդեհը բռնկվել է ձկնորսական նավամատույցում, որի հետևանքով այրվել էր շուրջ 13 նավ։

Նավերը, սակայն, ռազմամթերք տեղափոխող «դարձան» իսրայելական հեռուստաալիքի եթերում, որն օգտագործել էր իրանական կայքերից վերցված տեսանյութերը և նենգափոխել տեղեկությունը։ 

Սկզբնաղբյուրը իսրայելական քարոզչական լրատվամիջոց է

Որոնական համակարգերում ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այրված նավերի՝ իբր ռազմամթերք տեղափոխելու մասին առաջինը հայտնել է իսրայելական Channel 14 հեռուստաալիքը՝ եթերում օգտագործելով Սալախի նավահանգստի տեսանյութերը [1, 2]։

Անգամ իսրայելական հեղինակավոր լրատվամիջոցներն այս հեռուստաընկերությունը որակում են որպես պոպուլիստական և Իսրայելի գործող նախագախի քարոզչամեքենա։ Հեռուստաալիքը բազմիցս հեռարձակել է կեղծ լուրեր։

Այնուհետև նույնաբովանդակ տեսանյութը տարածել է իբր Իսրայելի հատուկ հետախուզական ծառայության թվիրթերյան(X) Mossad Commentary էջը, որը թեև ունի մոտ 270 հազար հետևորդ և վավերացման կապույտ նշան, սակայն այն իրականում կեղծ է։

Անկախ հետազոտողները ևս փաստում են, որ օգտագործված իսրայելական կադրերը Քեշմի նավահանգստում ձկնորսական նավերի հրդեհից են վերցված։ Իսկ հրապարակումների ժամանակագրությունը վկայում է, որ այս կեղծիքը իսրայելական աղբյուրներից հայտնվել է նախ ռուսական մամուլում և տելեգրամյան ալիքներում, որոնցից վերցրել են հայաստանյան լրատվամիջոցները։ 

Այպիսով, հայկական լրատվամիջոցներում տարածված պնդումը, թե Եմենի հութիների համար զենք տեղափոխող 16 իրանական նավ է պայթեցվել, կեղծ է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում