Գլխավոր Լրահոս

Հայաստանը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ Ալմաթիի հռչակագրով․ Փաշինյան

Հայաստանը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ Ալմաթիի հռչակագրով․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա։

«Մենք Ալմաթիի հռչակագիրն ընդունում ենք, բայց Ալմաթիի հռչակագիրը միայն մեզ համար չէ։ Ալմաթիի հռչակագիրն ընդունել են Խորհրդային Միության 13 հանրապետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը և Ուկրաինան։ Ուկրաինայի հարցում մեր ընկալումն այդ է, որ Ալմաթիի հռչակագիրն է հիմքը մեր անկախությունները ճանաչելու, տարածքային ամբողջականությունները ճանաչելու։ Նույնը մեր տրամաբանությամբ պետք է գործի Ուկրաինայի դեպքում, որովհետև այդ թուղթը վերաբերում է բոլորիս, և եթե դա քանդում ենք, ուրեմն կարող է քանդվել ամեն ինչ»,- փետրվարի 18-ին Մյունխենի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետը։

Փաշինյանը հիշեցրել է նաև նախկինում իր հնչեցրած մտքերից մեկը, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։

***

1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաքում ստորագրվեց Ալմաթիի հռչակագիրը։ ԱՊՀ ստեղծման մասին Ալմաթիի հռչակագրում ասվում է, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնվելու են ԽՍՀՄ հանրապետությունների վարչական սահմանների վրա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում