Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջիկայում կայցելի Հայաստան։ Factor TV-ի տեղեկություններով՝ Ուկրաինայի նախագահի այցը Հայաստան այս պահին պատրաստվում է, սակայն այցի ժամկետը վերջնականապես հաստատված չէ։
«Ազատությունն» էլ գրում է, որ Ուկրաինայի նախագահ մարտին կայցելի Երևան ու Բաքու։ Սա կլինի Զելենսկու առաջին այցը տարածաշրջան։ Երևանյան այցը, ըստ աղբյուրի, հավանաբար տեղի կունենա մարտի 4-ին։
Հայաստանում Ուկրաինայի գործերի հավատարմատարը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է այս տեղեկությունը։ «Ազատության» հարցին Վալերի Լոբաչն ընդամենը արձագանքել է՝ «գարունը դրական իրադարձություններ կբերի Հայաստանին»։
Civilnet











