Գլխավոր Լրահոս

Փաշինյանը կրկին աղավաղում է ԼՂ-ի վերաբերյալ միջազգային դիրքորոշումը

Փաշինյանը կրկին աղավաղում է ԼՂ-ի վերաբերյալ միջազգային դիրքորոշումը

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի կառավարությունում հրավիրած ասուլիսին անդրադարձել է 2021-ին ՔՊ-ի նախընտրական ծրագրում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին արձանագրմանը և մոլորեցրել՝ կրկին հիշատակելով 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովի բանաձևը։

«Մենք գնացել, գնացել, գնացել ենք ինքնորոշման իրավունքի հետևից և հասել ենք 1996-ի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովին, որի արդյունքներով միջազգային հանրությունը արձանագրել է հետևալը՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է որոշվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, այսինքն ԼՂ-ն պետք է ստանա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Սա այն հայտնի դեպքն է, երբ Հայաստանը վետո է դրել»,- ասել է վարչապետը։

Իրականում 1996-ից ի վեր բանակցություններում միջազգային դերակատարները ներկայացրել են կարգավորման տարբեր առաջարկներ, որոնք Լիսաբոնի գագաթնաժողովի չընդունված բանաձևից էապես տարբեր են եղել և հնարավոր են համարել ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելը։

Ընդ որում՝ ԵԱՀԿ համանախագահների առաջարկած 2001-ի Քի Վեսթի համաձայնագրով նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղը առանց հարակից յոթ շրջանների՝ ԼՂԻՄ տարածքով միացնել Հայաստանին 20 կիլոմետրանոց միջանցքով։  Արդեն 2007-ին բանակցությունների սեղանին դրված Մադրիդյան փաստաթղթով ԼՂ-ն Ադրբեջանից դուրս կարգավիճակի հնարավորություն էր ստանում Մադրիդյան սկզբունքներով ամրագրված ռեֆերենդումի միջոցով։ Արցախի «յուրաքանչյուր կարգավիճակի» հնարավորությունը ամրագրված էր նաև 2011-ի Կազանյան փաստաթղթում։ 

Ավելի վաղ՝ 2023-ի դեկտեմբերին վարչապետ Փաշինյանը արդեն հնչեցրել նույն պնդումները՝ ՔՊ-ի նախընտրական խոստումը կապելով 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովում միջազգային դիրքորոշման հետ։ Այն ժամանակ #CivilNetCheck-ը անդրադարձել էր թեմային։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում