Գլխավոր Լրահոս

Արևի խավարման լուսանկարն իրական չէ

Արևի խավարման լուսանկարն իրական չէ

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck 

Համացանցում տարածվում է արևի խավարման լուսանկար՝ պնդումով, թե այն իրական է։ Մինչդեռ լուսանկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով։

Սոցցանցերում և լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված [արխ.] լուսանկարը, որում պատկերված է արեգակի ամբողջական խավարում։ Լուսանկարն ուղեկցող գրառման մեջ նշվում է, թե այն իրական է և արվել է 2024-ի ապրիլի 8-ին՝ արևի խավարման օրը։ Այն կարելի էր դիտել Հյուսիսային Ամերիկայից։

Գրառումը  ներկայում ստացել է ավելի քան 13 հազար հավանում և 1,5 հազար տարածում։ Այն հրապարակել են նաև armtimes.com, hraparak.am, araratnews.am, lurer.com, 168.am, ինչպես նաև Հանրային հեռուստաալիքի «Լուրեր» ֆեյսբուքյան էջը։

Պատկերը ստեղծված է արհեստական բանականության միջոցով 

Նկարի հակադարձ որոնումը ցույց է տալիս, որ այն ի սկզբանե հրապարակվել է (արխ․) X-ի (նախկին Twitter) @MAstronomers օգտատիրոջ կողմից՝ պարզաբանմամբ, որ պատկերը ստեղծվել է արհեստական բանականության (AI) միջոցով։  

Այլ օգտահաշիվներ վերցրել և տարածել են այս պատկերը, սակայն առանց նշելու, որ այն գեներացված է արհեստական բանականության գործիքներով։

Արհեստական բանականության հայտնաբերման գործիքները փաստում են, որ այս պատկերը մեծ հավանականությամբ իրական չէ։

Ավելին՝ թվիթերյան օգտատերերից մեկը նկատել է, որ ավելի վաղ պատկերը հասանելի է եղել արհեստական բանականությամբ պատկերներ ստեղծող Midjourney կայքի տեսադարանում։ Այդ օրը Midjourney-ում օրվա թեմա է հայտարարվել արևի խավարումը և արդյունքում ստեղծվել են հազարավոր նման պատկերներ։

Լուսանկարի կեղծ լինելը հիմնավորվում է նաև նրանով, որ արևը պատկերում չափից դուրս խոշոր է և հորիզոնին մոտ, այնինչ Արեգակի ամբողջական խավարումը կարելի է տեսնել միայն կեսօրին, երբ արևը զենիթում է և գտնվում է դիտորդի գլխավերևում։ Խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում Երկրի և Արեգակի միջև՝ փակելով արևի լույսը և ստվեր ստեղծելով երկրի մակերեսին։ 

Արևի խավարումների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ NASA-ի պաշտոնական կայքում։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում