Գլխավոր Լրահոս

«Երևի տեքստային խնդիր է եղել»․ ԵՊՀ-ից պարզաբանել են դասախոսների հայտարարության հերքումը

«Երևի տեքստային խնդիր է եղել»․ ԵՊՀ-ից պարզաբանել են դասախոսների հայտարարության հերքումը

Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck

Lրատվամիջոցներում մայիսի 15-ին տարածվել է հայտարարություն, թե Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հիսունից ավելի դասախոսներ միանում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը ու պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ 

ԵՊՀ-ն անմիջապես հերքել է հայտարարությունը. «​​Տեղեկատվությունը, թե ԵՊՀ հիսունից ավելի դասախոսներ միացել են անհասկանալի ինչ-որ հայտարարության, չի համապատասխանում իրականությանը»։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է տարածվող տեղեկությունները։ Պարզվում է՝ ստորագրող անձանց մի մասը իսկապես ԵՊՀ-ում աշխատող դասախոսներ են։

Ցուցակում ընդգրկված են ԵՊՀ դասախոսներ

Հայտարարությունն առաջինը հրապարակել է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախկին նախագահ Դավիթ Ափոյանը։ Ցուցակը մեկ օրվա ընթացքում համալրվել է և այժմ պարունակում է 130 ստորագրություն։

ԵՊՀ-ի մամուլի բաժնից #CivilNetCheck-ին հայտնեցին, թե համալսարանն ի սկզբանե հերքել էր հայտարարությունը, քանի որ սկզբնական՝ 53 հոգուց բաղկացած ցուցակում ոչ բոլորն էին ԵՊՀ-ում գործող դասախոս։ 

Իսկապես, ցանկում ընդգրկված են նաև նախկին դասախոսներ, հետազոտողներ, կամ այլ պաշտոններ զբաղեցնող անձինք։ Սակայն ստորագրողների մի մասն էլ ԵՊՀ-ում աշխատող դասախոսներ են, օրինակ՝ Միքայել Մալխասյանը, Կարեն Իգիթյանը, Սիրանույշ Գալշոյանը, Գարիկ Միսակյանը, Տարոն Վարազդատյանը, Ռիտա Սաղաթելյանը և այլք։ 

ԵՊՀ-ից հավելել են, որ «երևի տեքստային խնդիր է եղել, որ ճիշտ չի հասկացվել [հերքումը]»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում