Անի Գրիգորյան, #CivilNetCheck
«Հայաստան ջան» և «Info page» ֆեյսբուքյան էջերը պարբերաբար գրառում են տարածում՝ «ՔԻՉ ԱՌԱՋ. ուժգին երկրաշարժ Հայաստանում. Զոհեր և վիրավորներ…» վերտառությամբ։
Մինչդեռ, գրառման հրապարակման օրը Հայաստանում երկրաշարժ գրանցված չի լինում, առավել ևս՝ զոհեր ու վիրավորներ չեն լինում։
«Հայաստան ջան» և «Info page»-ը պարբերաբար տագնապ առաջնող նույն բովանդակությամբ գրառումն են անում։ #CivilNetCheck-ը հուլիսի 8-ին կրկին անդրադարձել էր այս էջերի նույնաբովանդակ գրառումներին։
Էջերը գրառման մեջ կցում են ameolik.online կայքի հղումը։ Չնայած, որ գրառման մեջ նշվում է Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին, հոդվածում, սակայն, ասվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Իրանի Խուզեստան նահանգում։ Ավելին՝ այս նահագնում երկրաշարժ տեղի է ունեցել 2024-ի մարտի 26-ին, որի հետևանքով կրկին զոհեր և վիրավորներ չեն գրանցվել։
Փաստացի այս ֆեյսբուքյան էջերը, հրապարակելով մեծամասամբ կեղծ, ժամանակավրեպ և խուճապ առաջացնող տեղեկություններ են, դրդում են սեղմել կցված հղման վրա՝ այդպիսով դիտումներ ապահովելով կայքերի համար, որոնք էլ գումար են աշխատում գովազդատուներից։ Գրառմանը կցված կայքերն էլ, ինչպես օրինակ ameolik.online կայքը, իրական լրատվամիջոցներ չեն։
Այս էջերի մասին ավելի մանրամասն՝
Civilnet
CivilNetCheck











