Օգոստոսի 11-ին հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում, որն արդեն երկու օր է՝ չի հաջողվում մարել։ Ըստ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի՝ փրկարար ծառայողների դեպքի վայր մեկնելուց հետո պարզվել է, որ 3 հա մակերեսով տարածքում աղբ է այրվում։ Օգոստոսի 13-ի կեսգիշերն անց հրդեհի երկու օջախ մեկուսացվել է, աշխատանքները դեռ շարունակվում են։ 2024-ի հունվարի 4-ին Կառավարությունը որոշում է ընդունել փակել Նուբարաշենի աղբավայրն ու դրա փոխարեն կառուցել Եվրամիության չափանիշներին համապատասխան սանիտարական նոր աղբավայր։ Հինը նորով փոխարինելու քայլեր դեռևս չեն կատարվում, իսկ Երևանը շարունակում է ծուխ շնչել։ Անցյալ տարի այս նույն՝ Նուբարաշենի աղբավայրում հրդեհը հանգցնելու համար մի քանի շաբաթ պահանջվեց։

Իսրայելական ռազմական ընկերության 235 միլիոն դոլարի գաղտնի պատվիրատուն, ըստ հաղորդումների, Ադրբեջանն է

Չեչենները պնդում են, որ իրենց առանց պատճառաբանության չեն թույլատրել մուտք գործել Վրաստան

ԹՐԻՓՓ-ն ու Խաղաղության խորհրդի կանոնադրությունը՝ ԱԺ օրակարգում

«Տաշիր Կապիտալը» ՀԷՑ-ի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու որոշումն անօրինական է համարում

ԱԲ-ով կեղծված բժիշկներն ու հաղորդավարները «բուժման գաղտնի մեթոդներ» են գովազդում

Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ հայտնված Imedi TV-ի 50 տոկոս բաժնեմասը վաճառվել է 200 դոլարից էլ քիչ գնով
Civilnet