Գլխավոր Լրահոս

Լուրը, թե դասապրոցեսը մեկնարկելու է սեպտեմբերի 9-ին, սխալ է

Լուրը, թե դասապրոցեսը մեկնարկելու է սեպտեմբերի 9-ին, սխալ է

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Ֆեյսբուքյան մի շարք էջեր տարածում են տեղեկություն, թե Հայաստանում նոր դասապրոցեսը կմեկնարկի ոչ թե սեպտեմբերի 2-ին, այլ 9-ին։ Այս էջերն ունեն մի քանի հարյուր հազար հետևորդ։ 

Գրառումներին կցված հոդվածում արդեն նշվում է, թե տեղեկություն կա, որ որոշ ուսումնական հաստատություններում դասերը կարող են սկսվել սեպտեմբերի 9-ին։ «Խոսքը մասնավորապես և հիմնականում վերաբերում է Արարատյան դաշտում գտնվողներին [...] Դա կանխարգելիչ միտում ունի՝ Արևմտյան Նեղոս կոչվող վարակի հետ»,- նշված է հոդվածում։ 

Էկրանապատկերում՝ սխալ տեղեկությունը տարածած ֆեյսբուքյան էջերից մեկի գրառումը

Ու թեև ֆեյսբուքյան գրառումներում հստակ գրված է, որ դասապրոցեսը հաստատապես մեկնարկելու է սեպտեմբերի 9-ին, հոդվածում նշվում է, որ «լուրը պաշտոնական բնույթ չի կրում» և հղում է արվում տելեգրամյան ալիքի։

Մինչդեռ օրեր առաջ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման էր ստորագրել, ըստ որի՝ 2024-2025 ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 2-ին։ Հրամանի մեջ որևէ բացառություն չկար։ 

#CivilNetCheck-ը կապ հաստատեց ԿԳՄՍՆ-ի հետ, որտեղից ևս հերքեցին տարածվող տեղեկությունը և հաստատեցին, որ դասապրոցեսն ամբողջ հանրապետությունում կմեկնարկի սեպտեմբերի 2-ին։ 

Այպիսով, Ֆեյսբուքյան էջերերի տարածած տեղեկությունը, թե 2024-2025 ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 9-ին, սխալ է։ 

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում