Գլխավոր Լրահոս

PayPal-ի անունից տարածվում է ֆինանսական խարդախություն

PayPal-ի անունից տարածվում է ֆինանսական խարդախություն

Հայկ Հովհաննիսյան

Սոցիալական ցանցերում տարածվում են կեղծ գովազդային հրապարակումներ, որոնք խոստանում են ամսական 4 000 դոլարից ավելի եկամուտ՝ PayPal ընկերության հետ համագործակցելով:

#CivilNetCheck-ը պարզել է, որ սա նոր տեսակի ֆինանսական խարդախության փորձ է, որը նպատակ ունի մարդկանց ներգրավել կեղծ կրիպտոարժույթի գնման սխեմայում:

Ի՞նչ են պնդում զեղծարարները

Գովազդային հրապարակումներում առկա հղումները տանում են կայք, որը կրկնօրինակում է հայտնի Forbes բիզնես ամսագրի կայքի դիզայնը: Այստեղ պնդում է արվում, թե PayPal-ը թողարկել է PayPal Coin անունով կրիպտոարժույթ, որի արժեքը շուտով կհասնի 10 000 դոլարի, և կարելի է հարստանալ՝ դրանում ներդրում կատարելով:

Էկրանապատկերը՝ Forbes բիզնես ամսագիրը կրկնօրինակող կայքից

Կեղծ կայքում օգտագործվում են հայտնի մարդկանց անուններ և արվում են անիրատեսական կանխատեսումներ: Խարդախները փորձում են համոզել զոհերին անհապաղ «ներդրում» կատարել՝ լրացնելով կայքում անձնական տվյալները:

PayPal-ն իրականում ունի իր կրիպտոարժույթը՝ PayPal USD (PYUSD) անվանումով, և ոչ թե PayPal Coin, ինչպես նշվում է կեղծ կայքում: 

PayPal USD-ն կայուն արժույթ է, որի արժեքը կապված է ԱՄՆ դոլարի հետ և հավասար է 1 դոլարի: Այն նախատեսված է PayPal-ի համակարգում վճարումներ կատարելու համար և չունի սպեկուլյատիվ բնույթ:

#CivilNetCheck-ը նախկինում արդեն առանձին հոդվածում անդրադարձել է նմանատիպ խարդախության սխեմաներին:

Տես՝ Զգուշացե՛ք, խարդախություն. հայտնի մարդկանց անունից գովազդվում է կեղծ ներդրումային հարթակ

Այսպիսով, խարդախները օգտագործում են PayPal-ի անունը և փորձում են խաբեությամբ գումար կորզել անձանցից։ Նրանք առաջարկում են գնել գոյություն չունեցող կրիպտոարժույթ՝ խոստանալով արագ հարստացում:

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում