Գլխավոր Լրահոս

Խարդախության նոր փորձ՝ այս անգամ ՀՀ նախագահի նկարով

Խարդախության նոր փորձ՝ այս անգամ ՀՀ նախագահի նկարով

Հայկ Հովհաննիսյան

Վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է կեղծ գովազդ, որը թիրախավորում է հայ օգտատերերին՝ պնդելով, թե նրանք կարող են ստանալ շաբաթական 50 000 դրամ պասիվ եկամուտ՝ ներդրում կատարելով Profit Detector կոչվող ֆինանսական հարթակում։ Գովազդում օգտագործվում է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի նկարը: 

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս գովազդը և պարզել, որ այն կեղծ է և նպատակ ունի մարդկանց ներգրավել ֆինանսական խարդախության մեջ:

Ինչպե՞ս է գործում խաբեությունը

Տարածվող գովազդը փորձում է շահել մարդկանց վստահությունը՝ օգտագործելով հանրահայտ անձանց, տվյալ դեպքում՝ Հայաստանի նախագահի լուսանկարը։ Գովազդում նշվում է, որ հնարավոր է ստանալ պասիվ եկամուտ՝ ներդնելով ընդամենը 250 դոլար։

Գովազդի վրա սեղմելուց հետո օգտատերը հայտնվում է Propelsuccess.top ռուսալեզու կայքում, որը ներկայանում է որպես Profit Detector ֆինանսական հարթակ։ Սակայն կայքի վերլուծությունը ցույց է տալիս, որ այն կեղծ է և կառավարվում է խարդախների կողմից։

Կեղծ կայքը խոստանում է «արագ հարստացում» և «ավտոմատ եկամտի հոսք», ինչպես նաև պնդում է, որ օգտատերերը կարող են դառնալ աշխարհի խոշորագույն ընկերությունների բաժնետերեր՝ փոքր ներդրում կատարելով։ Այսպիսի խոստումներ սովորաբար բնորոշ են ֆինանսական խարդախություններին։

Էկրանապատկերում՝ «ներդրումային» կեղծ հարթակի կայքը

Կայքը նպատակ ունի մոլորեցնել հնարավոր զոհերին և ստանալ նրանց կոնտակտային տվյալները՝ հետագա հեռախոսազանգերի միջոցով զոհի հետ կապվելու և խարդախության մեջ ներգրավելու համար։

Նմանատիպ կեղծ հարթակներ մինչ այս տարածվել են նաև այլ հայտնի անձանց անունից, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, Ռուբեն Վարդանյանի, Գագիկ Ծառուկյանի, Գարիկ Մարտիրոսյանի և Միխայիլ Գալուստյանի, Մարկ Ցուկերբերգի և այլոց։

#CivilNetCheck-ը ժամանակին անդրադարձել է նմանատիպ կեղծ ներդրումային հարթակներին՝ բացահայտելով խարդախների կողմից օգտագործվող սխեման։

Տես՝ Զգուշացե՛ք, խարդախություն. հայտնի մարդկանց անունից գովազդվում է կեղծ ներդրումային հարթակ

Նմանատիպ խարդախությունները հաճախ տարածվում են սոցիալական ցանցերում՝ ստիպելով օգտատերերին ներդրումներ կատարել կեղծ հարթակներում՝ խոստանալով արագ և հեշտ եկամուտներ։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում