Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջեր տարածում են այրվող «Դոմուս» հիպերմարկետի լուսանկարները՝ «Հրդեհը չի հաջողվում մարել…զոհեր և վիրավորներն այս պահին» բովանդակությամբ կից գրառմամբ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում: Թեև էջերը գրառման մեջ նշում են զոհերի և վիրավորների մասին, սակայն ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Նշենք, որ էջերը գրառմանը կցել են Hraparak.am լրատվամիջոցին նմանակող Hraparaknews.am կայքի հղումը։ Այն պարբերաբար օգտագործվում է տարբեր ֆեյսբուքյան էջերի կողմից տագնապ պարունակող, շոկային, կեղծ տեղեկություններ տարածելու համար։
CivilNetCheck
Civilnet











