Գլխավոր Լրահոս

Գագիկ Սուրենյանի անունից կեղծ լուր է տարածվում

Գագիկ Սուրենյանի անունից կեղծ լուր է տարածվում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում են գրառումներ՝ «Այ քեզ շոգ․ սկսվում է․ պատրաստվեք․ օդի ջերմաստիճանը…Մեզ միայն սա էր պակաս․ Սուրենյանը հայտնեց» վերտառությամբ։

Գրառումից տպավորություն է ստեղծվում, թե օդերևութաբան Գագիկ Սուրենյանը հայտնել է առաջիկա օրերին սպասվող սաստիկ շոգի մասին։ Այնինչ էջերը տարածում են հին լուրեր՝ դիտումներ ստանալու նպատալով։

Գագիկ Սուրենյանը՝ սունկ կայքերի թոփ «հերոս» 

Գրառման մեջ և գրառմանը կցված հոդվածի վերնագրում նշվում է շոգերի մասին, այնինչ հոդվածում գրված է, որ սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ընդ որում՝ ոչ թե առաջիկա օրերի եղանակի կանխատեսումն է, այլ՝ ապրիլ-մայիս ամիսների։  

Գրառումը տարածվում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի լուսանկարով՝ վստահություն ներշնչելու համար և տպավորություն ստեղծելով, թե Սուրենյանն է կանխատեսման հեղինակը։ Այնինչ, Գագիկ Սուրենյանը երբևէ նման ձևակերպումներով գրառում չի արել։

Իսկ գրառմանը կցված հոդվածում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» ապրիլ-մայիս ամիսներին արված եղանակի կանխատեսումն է։

Ի՞նչ է հայտնի գրառումը տարածող ֆեյսբուքյան էջերի մասին

Գրառումները տարածող ֆեյսբուքյան էջերը փոխկապակցված են։ Դրանք տարածում են նույն գրառումները, իսկ Գագիկ Սուրենյանի անունից տարածվող գրառումը բոլոր էջերում տարածվել է նույն ժամին։

Էկրանապատկերը՝ կեղծ ֆեյսբուքյան էջերից

Սա առաջին դեպքը չէ, երբ Գագիկ Սուրենյանի անունից նմանատիպ կեղծ գրառումներ են տարածվում, ինչին #CivilNetCheck-ը պարբերաբար անդրադառնում է։   

Եղանակի, հատկապես կտրուկ փոփոխությունների վերաբերյալ լուրերը մեծ տարածում ունեն հանրության շրջանում։ Այդ պատճառով սունկ կայքերը հաճախ նմանատիպ կեղծ լուրեր են տարածում՝ գրառումներին կցված կայքերի համար դիտումներ ապահովելու և դրանից գումար ստանալու համար։


Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում