Գլխավոր Լրահոս

«Պիրոլա» շտամի մասին լուրերը հին են

«Պիրոլա» շտամի մասին լուրերը հին են

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Սոցիալական ցանցերում և լրատվական կայքերում նոյեմբերի 17-ից տարածվում են տեղեկություններ կորոնավիրուսի՝ «Պիրոլա» կոչվող նոր շտամի մասին որպես աշխարհում տարածվող վիրուսի նոր սպառնալիք։

«COVID-19-ի նոր շտամը՝ «Պիրոլա», սկսել է տարածվել. կա՞ խուճապի պատճառ» վերտառությամբ հրապարակումներում նշվում է, թե «Պիրոլա» շտամը փոխարինել է արդեն հայտնի «Օմիկրոնին»՝ ունենալով ավելի շատ մուտացիաներ։Լուրը առաջինը գրել է Mediahub.am-ը, իսկ մեծ թվով ֆեյսբուքյան էջեր և սունկ կայքեր տարածել են այն։  

Լուրը մեկ տարվա վաղեմության է

Իրականում «Պիրոլա» անվամբ BA.2.86 շտամը հայտնաբերվել է դեռ 2023-ի հուլիսին և շաբաթներ անց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից դասակարգվել է որպես հսկողության տակ գտնվող տարբերակ։

Շտամը չի փոխարինում «Օմիկրոնին», այլ հանդիսանում է դրա ենթատեսակներից մեկը։ Փաստացի հայկական մեդիայում տարածված լուրը հին՝ մեկ տարվա լուրի վերահրապարակում է։

COVID-19-ի ներկայիս իրավիճակը

ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ 2024-ի աշնանը աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աճել է, սակայն մահացությունը նվազել է։ Վարակի տարածման առումով գերիշխող են KP.3.1.1 և XEC շտամերը, մինչդեռ նախկինում տարածված JN.1/BA.2.86 շտամի («Պիրոլա») մասնաբաժինը զգալիորեն նվազել է։

Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հոկտեմբերի 24-ի տվյալների՝ Հայաստանում շրջանառվում են Օմիկրոնի մի քանի տարբերակներ։ Նոր տեսակների ախտանշանները նույնն են՝ հազ, փռշտոց, հարբուխ, գլխացավ, մկանացավ և այլն։ Հիվանդության բարդ ընթացքի կամ տարածման կտրուկ աճի վերաբերյալ հաղորդումներ չկան:

Այսպիսով, «Պիրոլա» շտամի մասին սոցցանցերում վերատարածվող տեղեկատվությունը մեկ տարվա վաղեմության է և չի արտացոլում COVID-19-ի ներկայիս իրավիճակը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում