Գլխավոր Լրահոս

DACIA-ն մեքենաներ չի նվիրում․ տարածվող գրառումը կեղծ է 

DACIA-ն մեքենաներ չի նվիրում․ տարածվող գրառումը կեղծ է 

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում են գրառումներ DACIA ռումինական ավտոմոբիլային ապրանքանիշի անունից՝ հայտարարությամբ, թե ընկերությունը մեքենաներ է նվիրում։

«‎Մեր 59-ամյակը նշելու համար մենք որոշեցինք պատահականության սկզբունքով նվիրել 5 DACIA մեքենա մինչև 2024 թվականի նոյեմբերի 9-ը: Մուտքագրեք ձեր ծննդյան ամիսը, օրինակ՝ «Մարտ»»,- նշված է գրառման մեջ։

Ֆեյսբուքյան գրառումը, որ հարյուրավոր մեկնաբանություններ և տարածումներ (share) ունի, հերթական խաբեությունն է, որտեղ օգտագործվում է հայտնի ընկերության անունը՝ վստահություն ներշնչելու համար։

Ինչպե՞ս է տարածվում գրառումը

Գրառումը տարածվում է Dᴀᴄɪᴀ' - ??????. անվանումով ֆեյսբուքյան էջով։ Այն ստեղծվել է օրեր առաջ՝ նոյեմբերի 28-ին, խաղարկության գրառումն էջի միակ ակտիվությունն է։

Գրառումը մեկնաբանելուց հետո հեղինակները պահանջում են տարածել (share) այն ֆեյսբուքյան 10-15 խմբում՝ դրանով բարձրացնելով դիտելիությունն ու թիրախավորելով ավելի շատ օգտատերերի։

Էկրանապատկերը՝ Dᴀᴄɪᴀ' - ?????? կեղծ ֆեյսբուքյան էջից

Գրառման մեջ նշվում է, թե ընկերությունը պատահականության սկզբունքով մեքենա է նվիրում ընկերության 59-ամյակի առթիվ։ Մինչդեռ, DACIA ռումինական ավտոարտադրող ընկերությունը հիմնադրվել է 1966-ին։ 1999-ին արդեն ֆրանսիական ավտոարտադրող հսկաներից Renault-ը ձեռք է բերել DACIA ապրանքանիշը։ Այսինքն՝ այս տարի պետք է նշվի ոչ թե ընկերության 59-ամյակը, այլ՝ 58:

Արդյոք DACIA-ն ներկայացվա՞ծ է Հայաստանում

Renault-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում «Մեգնա» ընկերությունն է։ Ընկերության խանութում ներկայացված են նաև DACIA ապրանքանիշի մեքենաներ։ Իսկ հայաստանյան պաշտոնական ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը Renault Armenia-ն է։

Էկրանապատկերը՝ renault.am-ից

#CivilNetCheck-ի հետ զրույցում «Մեգնա» ընկերությունից հերքում են կապը կեղծ էջի հետ։  

«Մենք որևէ ապրանքանիշով որևէ խաղարկություն չենք իրականացնում այս պահին»,- հայտնեցին «Մեգնա»-ից ։

Նախկինում նմանատիպ կեղծ գրառումներ են տարածվել նաև KIA ընկերության անունից, ինչին #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։

Նմանատիպ կեղծ էջերի սխեման նույնն է․ օգտատերերից պահանջում են տարածել գրառումը ֆեյսբուքյան խմբերում՝ բարձրացնելով գրառման դիտելիությունը, այնուհետև ուղարկում են ֆիշինգային կայքի հղում, որի միջոցով զեղծարարները անձնական կամ բանկային տվյալներ են գողանում։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում