Գործընկերային բովանդակություն
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը UCLA-ի Մարդու իրավունքների «Խոստում» ինստիտուտի հետ համատեղ անցյալ մայիսին Լոս Անջելեսում՝ Մարդու իրավունքների և մարդասիրության ֆորումի շրջանակում, կազմակերպեց «Ի պատիվ 2024 թ. «Ավրորայի» հերոսների» թեմայով քննարկում: Այս միջոցառումը մեծարեց երեք բացառիկ մարդասերների, որոնք իրենց կյանքը նվիրել են մարդու իրավունքների պաշտպանությանը և հույս են ներշնչել առավել խոցելի խմբերին Բահրեյնում, Իրանում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Դիտեք հիմնական բանախոսների՝ այդ թվում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանի, UCLA-ի իրավագիտության դպրոցի «Խոստում» ինստիտուտի գործադիր տնօրեն Հաննա Գերիի և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Պուլիցերյան մրցանակակիր լրագրող Դելե Օլոջեդեի խոսքն այս հերոսների գործունեության և նրանց շարունակական ջանքերի մասին՝ հույս ներշնչելու հակամարտություններով և անարդարությամբ լի աշխարհում:
Civilnet



