Գլխավոր Լրահոս

Ֆեյսբուքյան էջերը պատերազմ գուժող հին ու մոլորեցնող գրառում են տարածում

Ֆեյսբուքյան էջերը պատերազմ գուժող հին ու մոլորեցնող գրառում են տարածում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում են «Ադրբեջանը պատերազմ է սկսելու, ոչ մի բանից չվախենաք‎» վերտառությամբ խուճապային գրառումներ։ Սակայն հրապարակմանը կցված հոդվածը հին է։

Ֆեյսբուքյան էջերն աղավաղել են պայծառատեսի խոսքերը

Գրառումներին կցված հոդվածում պայծառատես Կարեն Ափոյանի հարցազրույցի տեսանյութն է։ Իսկ հոդվածում նշվում է, թե Ափոյանն ասել է, որ Ադրբեջանը պատերազմ է սկսելու։

Պայծառատեսին իրականում վերագրվում են խոսքեր, որոնք նա չի ասել։ Նախ հարցազրույցը հին է, դրանում խոսվում է 2023-ին սպասվող իրադարձությունների մասին։ Մինչդեռ գրառումներից տպավորություն է ստեղծվում, թե հայտարարությունը նոր է արվել։

2023-ի հարցազրույցում պայծառատեսը խոսել է լայնամասշտաբ հարձակման փորձի, այլ ոչ թե պատերազմի մասին: 

«Փորձ անելու է, բայց դա կանխվելու է, որովհետև իրենց պլանների մեջ կա փորձ անել, դա իրենց համար կլինի ճակատագրական»,- ասել է Կարեն Ափոյանը։

Ֆեյսբուքյան էջերը պարբերաբար տարածում են հին հոդվածը

Ֆեյսբուքյան էջերը 2024-ին պարբերաբար տարածել են նույն գրառումը՝ կցելով 2023-ին գրված հոդվածը։ Ուշագրավ է, որ գրառումներում և հոդվածներում միտումնավոր օգտագործվում են տարբեր լեզուներից տառեր և տառաչափեր։

Էկրանապատկերը՝ «Մայր Հայաստան» անվանումով ֆեյսբուքյան էջից

Հին կամ կեղծ գրառումներ տարածելու հիմնական նպատակը դրանց կցված հոդվածների համար դիտումներն ապահովելը և գովազդից եկամուտ ստանալն է։ Իսկ տեքստերը գրվում են տարբեր լեզուների տառերով որոնողական համակարգերում հոդվածի հետքերը կորցնելու համար։ Սա դժվարացնում է փաստեր ստուգող լրագրողներին կամ այլ անձանց գտնել հրապարակումը՝ հերքում պահանջել կամ կեղծ տեղեկատվություն տարածելու համար պատասխանատվության ենթարկել։

Այսպիսով, Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու վերաբերյալ կանխատեսումը հին է, իսկ կանխատեսման հեղինակի խոսքերն՝ աղավաղված։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում