Գործընկերային բովանդակություն
2024 թվականի մայիսին Լոս Անջելեսում կայացած Մարդու իրավունքների և մարդասիրության ֆորումի ընթացքում փորձագետները, իրավաբանները և ակտիվիստները հավաքվել էին՝ քննարկելու գլոբալ փախստականների ճգնաժամը, հարկադիր տեղահանման աճը և հնարավոր լուծումները։ UCLA-ի Մարդու իրավունքների «Խոստում» ինստիտուտի հետ համատեղ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կազմակերպած քննարկումը վարում էր «Alight» կազմակերպության ԱՄՆ գործադիր տնօրեն Նասրա Իսմայիլը։ Բանախոսների թվում էին UCLA-ի Ներգաղթի իրավունքի և քաղաքականության կենտրոնի համաղեկավար Ահիլեն Արուլանանթեմը, «Empower» կազմակերպության հիմնադիր Ռեզ Գարդին, Մեքսիկայում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավար Դանա Գրաբեր Լադեկը և The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը։
Civilnet



