Գլխավոր Լրահոս

«Արդշինբանկի» լուծարման մասին լուրերը մոլորեցնող են. խոսքը 20 տարի առաջ սնանկացած այլ բանկի մասին է

«Արդշինբանկի» լուծարման մասին լուրերը մոլորեցնող են. խոսքը 20 տարի առաջ սնանկացած այլ բանկի մասին է

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Լրատվամիջոցներում և սոցցանցերում հունվարի 29-ից լայն տարածում է ստացել շփոթեցնող տեղեկատվություն «Արդշինբանկի» լուծարման մասին՝ անհանգստություն առաջացնելով բանկի հաճախորդների շրջանում:

Իրականում խոսքը վերաբերում է դեռ 2002-ին սնանկացած և 2003-ին լուծարված «Արդշինբանկ լուծարվող բանկ» ԲԲԸ-ի մասին, որը որևէ կապ չունի ներկայում գործող «Արդշինբանկ» ՓԱԿ բաժնետիրական ընկերության հետ: Լուծարված բանկը պարզապես հանվել է Կենտրոնական բանկի գրանցումից։ 

Ապակողմնորոշող լուսաբանում, շփոթեցնող հաղորդագրություն

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ՝ Pastinfo.am, Aysor.am, Meganews.am, Politik.am, FrontTv.am և այլն, տարածել են Կենտրոնական բանկի պաշտոնական հաղորդագրությունը՝ օգտագործելով ներկայում գործող «Արդշինբանկի» տարբերանշանը և տարածել մոլորեցնող վերնագրեր, թե «Արդշինբանկը լուծարվել է»:

Այլ լրատվականներ՝ 168.am-ը, News.am-ը, Tert.am-ը վերահրապարակել են ԿԲ հաղորդագրությունը՝ առանց անհրաժեշտ համատեքստի և պարզաբանումների: Իսկ Iravaban.net-ը սխալմամբ հայտնել է, թե լուծարվել է «Արդշինբանկի» ձեռք բերած նախկին HSBC բանկը։

Թյուրիմացության հիմնական պատճառը Կենտրոնական բանկի՝ լրատվամիջոցներին ուղարկված պաշտոնական հաղորդագրությունն էր, որտեղ բացակայում էր երկու բանկերի հստակ տարբերակումը։ Արդյունքում հանրության և բանկի հաճախորդների շրջանում տպավորություն է ստեղծվել, թե լուծարվել է գործող Արդշինբանկը:

Նույնը օրը թե՛ Կենտրոնական բանկը, թե՛ «Արդշինբանկը» հանդես են եկել մանրամասն պարզաբանումներով, և մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են դրանք, սակայն դրանք էապես ավելի քիչ տարածում են ստացել, քան նախորդ օրվա մոլորեցնող հրապարակումները:

Այսպիսով, ներկայում գործող «Արդշինբանկ» ՓԲԸ-ն չի լուծարվել. ԿԲ որոշումը վերաբերում է 2003-ին լուծարված բանկի գրանցման չեղարկմանը։ 

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում