Գլխավոր Լրահոս

Լավրովին վերագրված խոսքերի իրական հեղինակը Արա Պապյանն է

Լավրովին վերագրված խոսքերի իրական հեղինակը Արա Պապյանն է

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Սոցցանցերում ակտիվ տարածվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին վերագրվող խոսքեր՝ իբր նա հայտարարել է, թե «Մենք ոչ թե Թուրքիայից հողեր ենք պահանջում, այլ պահանջում ենք, որ Թուրքիան վերջ դնի Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի անօրինական բռնազավթմանը»։ 

Այս խոսքերի հեղինակը ոչ թե Լավրովն է, այլ պատմաբան և քաղաքական գործիչ Արա Պապյանը։ 

Առաջին անգամ չէ, որ այս խոսքերը վերագրվում են ՌԴ արտգործանախարարին։ 2020-ի  հոկտեմբերին այն կրկին մեծ տարածում էր ստացել, ինչին անդրադարձել էր Infocom.am-ը և հերքել։

Հունվարի 22-ին հերքված տեղեկությունը Ֆեյսբուքում կրկին շրջանառել է Հանրապետական կուսակցության անդամ Արմեն Ալավերդյանը։ Նրա գրառումն այն պահին ուներ ավելի քան 1,100 տարածում։ 

Արա Պապյանը այս խոսքերը ներառված են 2012-ին տպագրված նրա՝ «Հայրենասիրություն հայոց պահանջատիրության իրավական հիմքերը և հարակից հարցերը» խորագրով հոդվածների ժողովածուում։ Այն տեղ է գտել «Տարածքի օրինական իրավատիրության և Սալմաստի ու Խոյի մասին» հոդվածում (էջ 149)։  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում