Գլխավոր Լրահոս

Մոլորեցնող լուրեր՝ երեխաների դաստիարակության հետ կապված նոր տուգանքների մասին 

Մոլորեցնող լուրեր՝ երեխաների դաստիարակության հետ կապված նոր տուգանքների մասին 

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում են գրառումներ իբր նոր ընդունված որոշման մասին, ըստ որի՝ 20 000 դրամի տուգանք է սահմանվում երեխաների դաստիարակության պարտականությունները չկատարելու համար։ «Ուշադրություն․ նոր որոշումն արդեն ուժի մեջ է մտել․ կտուգանվեն բոլորը 20 000 դրամ»,- նշված է գրառման մեջ։

Իրականում այս որոշումը նոր չէ։ 

Հին օրենք՝ նոր փաթեթավորմամբ

Գրառումը տարածող ֆեյսբուքյան էջերը կցել են lureronline.ru կայքի հղումը։

Կցված հոդվածում հղում է արվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 178-րդ հոդվածին, որի համաձայն՝ երեխայի դաստիարակության, ուսուցման կամ խնամքի պարտականություն ունեցող անձի կողմից այդ պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, ինչպես նաև անչափահասների կողմից թմրամիջոցների ապօրինի օգտագործումը կամ այլ իրավախախտումներ կատարելը առաջացնում է 30 000 դրամի տուգանք։

Հաջորդիվ հոդվածում նշվում է, որ հասարակական վայրերում մինչև 16 տարեկան անչափահասի՝ հարբած վիճակում գտնվելը կամ ոգելից խմիչք օգտագործելը հանգեցնում է ծնողների կամ խնամակալների 20 000 դրամի տուգանքի։ 

Թեև գրառումը տարածվում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի լուսանկարով, այս կարգավորումները դուրս են նախարարության իրավասությունից։ Այս օրենքը գործում է 1986-ից, իսկ վերոնշյալ կարգավորումները մշտապես նախատեսված են եղել օրենքում՝ ժամանակի ընթացքում որոշակի փոփոխությունների ենթարկվելով։ 178-րդ հոդվածը վերջին անգամ փոփոխվել է 2022-ին:

Ո՞րն է նման գրառումներ տարածելու իրական նպատակը

Նմանատիպ գրառումների հիմնական նպատակը կցված կայքի դիտումներն ավելացնելն է, ինչի շնորհիվ գովազդից եկամուտ է ստացվում։

Իսկ հոդվածները հաճախ շարադրված են տարբեր լեզուների տառերով կամ տառաչափերով։ Սա արվում է որոնողական համակարգերում կեղծ կամ հնացած լուրը հետագայում գտնելը բարդացնելու համար։ 

Էկրանապատկերը՝ lureronline.ru կեղծ էջից

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում