Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինայի հասանելիությունը Starlink-ին. Reuters 

ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինայի հասանելիությունը Starlink-ին. Reuters 

ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինայի հասանելիությունը Starlink ինտերնետ ծառայություններին հանքանյութերի պատճառով, հաղորդում է Reuters-ը։

ԱՄՆ բանակցողները, որոնք ճնշում են գործադրում Կիևի վրա՝ հասանելիություն ստանալու Ուկրաինայի՝ 500 մլրդ դոլար գնահատվող կարևոր հանածոներին, հարց են բարձրացրել երկրի հասանելիությունը Իլոն Մասկի կենսական Starlink արբանյակային ինտերնետ համակարգին դադարեցնելու վերաբերյալ, Reuters-ին հայտնել է խնդրին ծանոթ երեք աղբյուրներ։

SpaceX-ին պատկանող Starlink-ին Ուկրաինայի հետագա հասանելիության հարցը բարձրացվել է ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների միջև քննարկումների ընթացքում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից ԱՄՆ գանձապետարանի քարտուղար Սքոթ Բեսենթի նախնական առաջարկի մերժումից հետո, նշում են աղբյուրները։

Starlink-ը պատերազմից տուժած Ուկրաինային և նրա բանակին կարևոր ինտերնետ կապ է տրամադրում։

Այս հարցը կրկին բարձրացվել է հինգշաբթի ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգի և Զելենսկու հանդիպմանը, ասել է բանակցություններին տեղյակ աղբյուրներից մեկը։

Հանդիպման ընթացքում Ուկրաինային հայտնել են, որ Starlink-ի ծառայությունն անհապաղ կարող է անջատվել, եթե Կիևը պայմանավորվածության չգա կարևոր հանքանյութերի վերաբերյալ, ասել է անանուն աղբյուրը։

«Ուկրաինան աշխատում է Starlink-ով: Նրանք այն համարում են իրենց Հյուսիսային աստղը,- ասել է աղբյուրը:- Starlink-ը կորցնելը... հսկայական հարված կլինի»,- ասել է աղբյուրը:

Զելենսկին մերժել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պահանջները՝ Ուկրաինայի 500 մլրդ դոլար գնահատվող հանածոներով փոխհատուցելու ԱՄՆ-ին ռազմական օգնության դիմաց, և ասել է, որ ԱՄՆ-ն չի առաջարկել որևէ կոնկրետ անվտանգության երաշխիք:

Ուրբաթ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ և Ուկրաինայի թիմերը աշխատում են համաձայնագրի վրա, իսկ Թրամփը  հայտարարել է, որ ակնկալում է՝ գործարքը շուտով կստորագրվի:

Մասկը Starlink-ի հազարավոր տերմինալներ էր ուղարկել Ուկրաինա՝ փոխարինելու Ռուսաստանի՝ 2022-ի փետրվարյան ներխուժումից հետո ոչնչացված հաղորդակցության ենթակառույցները: Ուկրաինայում հերոսի համբավ ստացած Մասկը հետագայում սահմանափակեց հասանելիությունը առնվազն մեկ անգամ՝ 2022-ի աշնանը, երբ նա սկսեց քննադատել Կիևին:

ԱՄՆ օրենսդիրները տարաձայնություններ ունեն Ուկրաինական պատերազմին արագ վերջ դնելու Թրամփի ջանքերի վերաբերյալ, և ոմանք հարցեր են բարձրացնում Մասկի՝ հազարավոր պետական աշխատողների կրճատման և դաշնային գործակալությունները փակելու վերաբերյալ:

Ատլանտյան խորհրդի ավագ գործընկեր Մելինդա Հարինգը ասել է, որ Starlink-ը էական է Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի շահագործման համար, որը նրա ռազմական ստրատեգիայի հենասյուներից է:

«Starlink-ը կորցնելը խաղի ընթացքը կփոխի»,- ասել է Հարինգը՝ նշելով, որ Ուկրաինան այժմ 1:1 հարաբերակցության մեջ է Ռուսաստանի հետ անօդաչու թռչող սարքերի օգտագործման և հրետանային արկերի առումով: Ուկրաինան ունի տարբեր անօդաչու թռչող սարքերի լայն շրջանակ՝ սկսած ծովային անօդաչուներից և հետախուզական անօդաչուներից մինչև երկար հեռահարության անօդաչուներ:

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում