Գլխավոր Լրահոս

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը դարձել է եվրոպական հեղինակավոր ցանցի անդամ

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը դարձել է եվրոպական հեղինակավոր ցանցի անդամ

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, դարձել է Փաստերի ստուգման եվրոպական չափորոշիչների ցանցի (EFCSN, European Fact-Checking Standards Network) անդամ՝ առաջինը Հայաստանում։ 

EFCSN-ը 2022 թվականին ստեղծված միջազգային ցանց է, որը միավորում է Եվրոպայում գործող փաստերի ստուգման ամենահեղինակավոր կազմակերպությունները։ Ներկայում այն ներառում է 50 անդամ-կազմակերպություն, որոնք ներկայացնում են փաստերի ստուգման լավագույն փորձը։ Այս ցանցը Եվրոպայի փաստերի ստուգողների ձայնն է, որոնք պաշտպանում և տարածում են փաստերի ստուգման և մեդիագրագիտության բարձրագույն չափանիշները՝ պայքարելով ապատեղեկատվության դեմ իօգուտ հանրային շահի։

ՍիվիլՆեթը ստեղծել է փաստերի ստուգման բաժին՝ #CivilNetCheck-ը, 2021-ի դեկտեմբերին։ Թիմի գլխավոր առաքելությունը Հայաստանում կեղծ լուրերի դեմ պայքարն է, ապատեղեկատվությունների, մանիպուլյացիաների բացահայտումն ու դրանց մասին իրազեկումը, փաստերի ստուգման լրագրության զարգացումը։ 

#CivilNetCheck-ի անդամակցության դիմումն ստանալուց հետո EFCSN-ն ուսումնասիրել է մեր թիմի կատարած աշխատանքն ու համոզվել, որ այն համապատասխանում է բոլոր չափանիշներին։

2023-ին #CivilNetCheck-ը դարձել էր Փաստերի ստուգման միջազգային ցանցի անդամ (IFCN) և շարունակում է մնալ վավերացված անդամ։ Այս երկու ցանցերին անդամ լինելու համար թիմը համապատասխանեցրել է իր գործունեությունն ու մեթոդաբանությունը դրանց պահանջներին՝ կարևորելով անկողմնակալությունը, անկախությունը, թափանցիկությունը և բաց աղբյուրների օգտագործումը։

EFCSN-ը միավորում է կազմակերպություններ, որոնք պաշտպանում են ազատ խոսքն ու լրագրողական արժեքները և աշխատում են հանրությանը հասանելի դարձնել ստուգված վստահելի տեղեկատվություն։

Այս համագործակցությունն ու միջազգային ցանցերի մաս կազմելը ՍիվիլՆեթին տալիս է նոր հնարավորություններ՝ կեղծ տեղեկատվության դեմ պայքարելու և որակյալ փաստերի ստուգում իրականացնելու գործում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ Եվրոպայում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում