Փետրվարի 26-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը: Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից։
Քննարկվել է վերանայվող Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգային շրջանակը, ինչի շրջանակներում գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները: Ազգային անվտանգության ռազմավարության վերամշակման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով պայմանավորվածություն է ձեռքբերվել գերատեսչություններում ստեղծել ընդգրկուն աշխատանքային խմբեր:
Նիստի ընթացքում հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը:
Փետրվարի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի վերանայված կազմը։
Ազգային անվտանգության գործող ռազմավարությունն ընդունվել է 2020-ի հուլիսին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ազգային անվտանգության նոր ռազմավարություն է մշակում:
Civilnet










