Գլխավոր Լրահոս

IDBank-ը հարցմանը մասնակցելու համար գումար չի տալիս

IDBank-ը հարցմանը մասնակցելու համար գումար չի տալիս

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում են գրառումներ IDBank-ի անունից՝  հայտարարությամբ, թե ընկերությունը հարցմանը մասնակցելու համար գումար է տրամադրում՝ սպասարկման որակը բարելավելու նպատակով։

«Օգտվո՞ւմ ես ROCKETLINE-ից։ Անցիր հարցում, ստացիր 20 000 դրամ»,- նշված է գրառման մեջ։

Տարբեր բանկերի անունից պարբերաբար տարածվում են կեղծ գրառումներ՝ հարցմանը մասնակցելու դիմաց գումար տրամադրելու վերաբերյալ։ Սակայն գրառման իրական նպատակը հաճախորդների տվյալները կորզելն է։

Բանկի և լրատվամիջոցի անունն օգտագործվում է վստահություն ներշչելու համար

Գրառմանը կցված է IDBONUS.CFD կայքը, իսկ անվանումը նշվում է PanArmenian.Net։ Իրականում PanArmenian.Net լրատվամիջոցը որևէ կապ չունի հրապարակման հետ․ անվանումն օգտագործված է միայն վստահություն ներշնչելու համար։

Էկրանապատկերում՝ սոցցանցերում տարածվող կեղծ գրառումը

IDBank-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը IDBank-ն է, իսկ կայքը՝ idbank.am-ը։ IDBank-ի հաճախորդներին թիրախավորող գրառումը տանում է բանկի կայքը նմանակող կեղծ կայք, որտեղ հարցումն անցնելուց հետո հաճախորդից պահանջվում է մուտքագրել հեռախոսահամարն ու բանկային գաղտնաբառը։ Արդյունքում հարցման դիմաց գումար տրամադրելու խոստումն օգտագործվում է որպես խայծ՝ հաճախորդի անձնական և բանկային տվյալները կորզելու համար։

Էկրանապատկերում՝ IDBank-ի կայքը նմանակող կեղծ կայքը

Օրեր առաջ երգիչ Արամ MP3-ի լուսանկարով նույնաբովանդակ կեղծ գրառումներ էին տարածվում «Ինեկոբանկի» անունից, ինչին #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։

Էկրանապատկերում՝ սոցցանցերում տարբեր բանկերի անունից տարածվող կեղծ գրառումները

Կիբերհանցագործությունների թիվը Հայաստանում աճել է

Վերջին տարիներին կիբերհանցագործությունների թիվն աճել է, ենթադրաբար, նաև քաղաքացիներն են սկսել ավելի հաճախ դիմել ոստիկանություն։ Եթե 2019-ին արձանագրվել է կիբերհանցագործության 126 դեպք, ապա 2024-ին՝ 812։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում