Գլխավոր Լրահոս

Boeing 737-ի կործանման վերաբերյալ լուրը կեղծ է 

Boeing 737-ի կործանման վերաբերյալ լուրը կեղծ է 

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում բազմահազար հետևորդներ ունեցող էջեր տարածում են գրառումներ 132 ուղևոր փոխադրող Boing 737 ինքնաթիռի կործանման մասին։

«Ցավալի լուր․ 5 րոպե առաջ․ 132 ուղևոր տեղափոխող Boeing 737-ը կործանվել է․ դեպքի վայրից տեսանյութ է հրապարակվել»,- նշված է գրառման մեջ։ 

Մինչդեռ դեպքը հին է և որևէ կապ չունի Հայաստանի հետ։

Իրականում ե՞րբ և որտե՞ղ է տեղի ունեցել ավիավթարը

Գրառումը տարածվում է ֆեյսբուքյան մի շարք էջերով, որոնց թվում՝ «Newvideo.am1 Վիդեո պորտալ», «Հպարտ հայորդի», «Ես հայ եմ» անվանումներով էջերն են։ Այս ֆեյսբուքյան էջերը նույն ժամերին նույն լուրերն են տարածում։

Էկրանապատկերը՝ ավիավթարի վերաբերյալ լուրը տարածող կայքերից

Հրապարակմանը կցված են arm.arminfonews.ru և yer.arminfonews.ru կայքերերը։ Երկու կայքերն էլ գրանցված են Ռուսաստանում, իսկ ինքնաթիռի կործանման մասին լուրը երկուսում էլ գրված է միաժամանակ հայերեն և ռուսերեն լեզուներով։ Դրա նպատակը, ենթադրաբար, երկու լեզուներով խոսող լսարանին թիրախավորելն է։ 

Էկրանապատկերը՝ arm.arminfonews.ru կայքից

Չնայած սոցցանցերում գրառումը տարածվում է՝ «ցավալի լուր․ 5 րոպե առաջ» ձևակերպումներով, գրառմանը կցված հոդվածներում չի նշվում, թե երբ և որտեղ է տեղի ունեցել ավիավթարը։ Այդպիսի ավիավթար տեղի էր ունեցել դեռ 2022-ին՝ Չինաստանում, երբ 132 ուղևոր տեղափոխող Boeing 737 ինքնաթիռը Կունմին քաղաքից թռչում էր Գուանչժոու։ 

Իսկ հին կամ կեղծ լուրեր տարածելու հիմնական նպատակը կցված կայքի այցելությունների թիվը մեծացնելն ու գովազդից եկամուտ ստանալն է։

Ուշադրություն գրավելու համար հաճախ օգտագործվում են նաև «5 րոպե առաջ», «հենց հիմա», «շտապ» ձևակերպումները։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում