Գլխավոր Լրահոս

Թուրք լրագրողների այցի համար ծախսվել է 7,5 մլն դրամ, ոչ թե դոլար

Թուրք լրագրողների այցի համար ծախսվել է 7,5 մլն դրամ, ոչ թե դոլար

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով թյուրքագետ Վարուժան Գեղամյանին, գրում են, թե Հայաստանի իշխանությունը 7,5 մլն դոլար է ծախսել թուրք լրագրողների Հայաստան այցի համար։ 

«Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը 7,5 միլիոն ԱՄՆ դոլար է ծախսել իմ ու ձեր հարկերից, որպեսզի Հայաստան բերի 10 թուրք լրագրողի»,-  տելեգրամյան իր ալիքում գրել էր Գեղամյանը։ 

Գրառումը տարածել են՝ para.tv-ն, lurer.com-ը, asekose.am-ը, 24news.am-ը, irakanum.am-ը և մի շարք այլ կայքեր։ 

7,5 միլիոն ԱՄՆ դոլա՞ր, թե՞ դրամ

Անցյալ շաբաթ Թուրքիայից Երևան էին ժամանել թուրքական տասը լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Այցի կազմակերպիչը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է, ըստ որի՝ նպատակը Թուրքիայի լայն հանրությանը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները ներկայացնելն է։ 

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան գրառման մեջ ի սկզբանե գրել է, թե իշխանությունները 7,5 մլն ԱՄՆ դոլար են ծախսել թուրք լրագրողներին Հայաստան բերելու համար, սակայն հետագայում խմբագրել է գրառումը՝ դոլարը դարձնելով դրամ։ 

էկրանապատկերում՝ Վարուժան Գեղամյանի չխմբագրված և խմբագրված գրառումները Տելեգրամում 

Թուրքական տասը լրատվամիջոցների ներկայացուցիչների եռօրյա մեդիատուրի իրականացման համար ծախսվել է 7,550,280 դրամ և ոչ թե դոլար։ Այս մասին մի շարք լրատվամիջոցների և մեդիա կազմակերպությունների գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից։

«Ինֆորմացիայի Ազատության կենտրոնը», հիմնվելով նաև պետական գնումների կայքի հիման վրա, մանրամասն հրապարակել է 7,5 մլն դրամի բացվածքը։ 

Ուշագրավ  է, որ անգամ լրատվամիջոցների գրառումների մեկնաբանություններում օգտատերերը գրում են, որ 7,5 մլն դրամ է, ոչ թե դոլար, սակայն լրատվամիջոցները չեն խմբագրում նյութերը։ 

Էկրանապատկերը՝ Para TV-ի հրապարակման մեկնաբանություններից

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում