Գլխավոր Լրահոս

Տավուշի սահմանագոտում կիրականացվեն ականների պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Տավուշի սահմանագոտում կիրականացվեն ականների պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Ապրիլի 8-10-ը Տավուշի սահմանագոտում իրականացվելու են ականների պայթեցման աշխատանքներ,  հաղորդում  է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ապրիլի 8-10-ը Տավուշում սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում  իրականացվելու են ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ»,- նշված է ՊՆ հաղորդագրությունում։

Հայաստանն ու Ադրբեջանն իրենց ավելի քան 1000 կմ-ոց սահմանի առաջին՝ 12,5 կմ երկարությամբ հատվածը սահմանազատեցին Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում 2024-ի ապրիլին։ Դրանից հետո այլ հատվածներում սահմանազատում չի իրականացվել՝ չնայած փետրվարի 14-ին սահմանազատման հարցով առցանց հանդիպում էր տեղի ունեցել Սահմանազատման հանձնաժողովների միջև, որը հայկական կողմից ղեկավարում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

2025-ի հունվարի 16-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտնեց, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլը իրականացնել հյուսիսային հատվածում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում