Գլխավոր Լրահոս

ԱԽ քարտուղարը Պաշտպանության հարցերով ԵՄ հանձնակատարի հետ քննարկել է ռազմական համագործակցությունը

ԱԽ քարտուղարը Պաշտպանության հարցերով ԵՄ հանձնակատարի հետ քննարկել է ռազմական համագործակցությունը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսի հետ քննարկել է պաշպանության և ռազմաարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: 

Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյալից հայտնում են, որ Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից պաշտպանական և ռազմական արդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ոլորտային առաջնահերթությունները։ 

«Կուբիլիուսնն իր հերթին մանրամասն ներկայացրել է պատշպանության և ռազմաարտադրության ոլորտում ԵՄ առաջնահերթությունները և դրանց շրջանակներում մշակված ռազմավարական հայեցակարգերից բխող գործողությունների ծրագիրը։

ԱԽ քարտուղարը գոհունակություն է հայտնել Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ՀՀ-ին տրամադրված օժանդակության վերաբերյալ՝ կարևորելով այն Հայաստանի դիմակայունության բարձրացման տեսանկյունից»,- ասված է հաղորդագրության մեջ:

2024-ին Եվրոպական Խաղաղության Հիմնադրամի շրջանակներում ԵՄ-ն ՀՀ զինված ուժերին 10 մլն եվրո արժողությամբ աջակցության չափով օգնություն էր տրամադրել։

Մարտի սկզբին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը ԵՄ Խորհրդին առաջարկ էր ներկայացրել Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին աջակցության երկրորդ՝ ոչ հարձակողական միջոցի տրամադրման վերաբերյալ։ Աջակցությունը մինչ օրս Հայաստանին չի տրամադրվել, քանի որ Հունգարիան արդեն 6-րդ անգամ վետո է կիրառում՝ արգելափակելով այդ որոշումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում