Գլխավոր Լրահոս

Առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի վերաբերյալ գրառումները կեղծ են

Առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի վերաբերյալ գրառումները կեղծ են

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերի հայկական էջերում տարածվում են խուճապ տարածող գրառումներ՝ առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի վերաբերյալ։

«ՀՐԱՏԱՊ․ Մոլն այրվում է, զոհերի թիվն աներևակայելի է»,- նշված է գրառման մեջ, որին կցված է նաև լուսանկար։ 

Գրառումից տպավորություն է ստեղծվում, թե դեպքերը տեղի են ունեցել ներկայում և Հայաստանում, այնինչ լուրը հին է և որևէ կապ չունի Հայաստանի հետ։

Ուկրաինայի հրդեհը՝ հայաստանյան լսարանին մոլորեցնելու միջոց

Մանրամասների համար առաջարկվում է բացել մեկնաբանություններում տեղադրված տելեգրամյան էջը, որը տանում է դեպի «Փաստ» լրատվականի տելեգրամյան էջը։ 

Հրապարակմանը կցված է 2022-ին ռուսական հրթիռակոծության հետևանքով Ուկրաինայի Կրեմենչուկ քաղաքի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի լուսանկարը։

Մեկնաբանություններում օգտատերերն իրենց դժգոհությունն են հայտնում՝ շեշտելով, որ լուրն իրականության հետ կապ չունի և միայն խուճապ է տարածում։

Հատկանշական է, որ ֆեյսբուքյան էջերը գրառումն արել են նույն օրը՝ նույն ժամին։

Էկրանապատկերը՝ գրառումը տարածող ֆեյսբուքյան էջերից

Մեկ ամիս առաջ ևս բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան այս էջերը նույն լուսանկարով ու բովանդակությամբ գրառումներ էին տարածել, ինչին ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմն անդրադարձել է։ 

Ենթադրաբար, այս գրառումների հիմնական նպատակը տելեգրամյան կամ ֆեյսբուքյան էջերի հետևորդների թիվն ավելացնելն է։ Նման ֆեյսբուքյան էջերը եկամուտ են ստանում կա՛մ կցված կայքի դիտումների հաշվին գովազդից ստացված եկամուտներից, կա՛մ մեծ թվով հետևորդներ հավաքելուց հետո էջերը վաճառվում են։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում