Գլխավոր Լրահոս

Տեսողությունը վերականգնող «հրաշք» դեղամիջոցի վերաբերյալ գրառումները կեղծ են

Տեսողությունը վերականգնող «հրաշք» դեղամիջոցի վերաբերյալ գրառումները կեղծ են

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ տեսողությունը վերականգնող «հրաշք միջոցի» վերաբերյալ։

«Այս «բանը» կվերականգնի ձեր տեսողության 99%-ը նույնիսկ 80 տարեկանում»,- նշված գրառման մեջ։

Գովազդվող միջոցը, սակայն, սովորական աչքի կաթիլ է, որն իրականում վաճառվում է ավելի մատչելի գնով։

Սունկ կայքերը հայ ուսանողին գիտական մրցանակ են «շնորհել»

Գրառումը տանում է mensch.argute1.com անվանումով կայքը, որտեղ նշվում է, թե ուսանող Արմեն Մնացականյանը գիտական մրցանակի է արժանացել «տեսողությունը բարելավելու եզակի միջոց հայտնաբերելու համար»։

Հոդվածում նշվում է, թե նա ստեղծել է Prozrenie անվանումով դեղամիջոցը, որը կարող է օգնել տեսողության գրեթե ցանկացած խնդրի դեպքում՝ կատարակտ, չոր աչքի համախտանիշ, եղջերաթաղանթի հիվանդություն և այլն։ 

«Ներկայումս մշակման բոլոր փուլերը հաջողությամբ ավարտվել են, և Արմենի բանաձևի վրա հիմնված արտադրանքն այժմ հասանելի է լայն հանրությանը»,- նշված է հոդվածում:

Հոդվածի գլխավոր նկարում օգտագործված է ազգությամբ հայ ռուսաստանաբնակ հեռուստահաղորդավար Դիանա Ղուլյանի լուսանկարը, որը եթերում Արմեն Մնացկանյանի կողմից տեսողությունը բարելավող եզակի միջոց ստեղծելու վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել։

Վստահություն ներշնչելու համար հոդվածում ներկայացված է նաև Արմեն Մնացականյանի «հարցազրույցը» Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, 168.am-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի հետ։ Հարցազրույցը, սակայն, հորինված է։ Լուսանկարում երևացող անձի անունն իսկապես Արմեն Մնացականյան է, սակայն նրա կողմից տեսողությունը բարելավելու միջոց հայտնաբերելու մասին տեղեկությունը սխալ է։   

Արմեն Մնացականյանի լուսանկարը վերցված է araratnews.am կայքից, որտեղ 2021-ին հարցազրույց էր հրապարակվել Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ուսանող Արմեն Մնացականյանի հետ։  Հարցազրույցում ևս որևէ նշում չկա տեսողությունը բարելավելու միջոց հայտնաբերելու մասին։ 

Էկրանապատկերում՝ գրառման կցված հոդվածից հատված

Կայքը առաջարկում է մասնակցել վիճակախաղին և գնել Prozrenie անվանումով դեղմիջոցը 50% զեղչով՝ 19,800-ի փոխարեն 9,900 դրամով։

Էկրանապատկերը՝  mensch.argute1.com-ից

ProZrenie աչքի կաթիլներն արտադրվում են Ռուսաստանում՝ «Զդորով» (Здоров) ընկերության կողմից և նախատեսված են աչքերի կարմրության, չորության, հոգնածության համար։ 

Աչքի կաթիլներն իրականում շատ ավելի էժան են՝ սկսած 2,400 դրամից։

Էկրանապատկերում՝ Prozrenie աչքի կաթիլները

Այսպիսով, երիտասարդ հայ ուսանողի՝ տեսողությունը բարելավող դեղամիջոց ստեղծելու վերաբերյալ լուրը կեղծ է։ Գովազդվող միջոցը սովորական աչքի կաթիլ է, որը վաճառվում է անհամեմատ էժան գնով։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում