Գլխավոր Լրահոս

Վաչե Թովմասյանի և Լուսի Քոչարյանի դիփֆեյքերը կասկածելի ներդրումային հարթակներ են գովազդում

Վաչե Թովմասյանի և Լուսի Քոչարյանի դիփֆեյքերը կասկածելի ներդրումային հարթակներ են գովազդում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում են դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանի և  հաղորդավար, բլոգեր Լուսի Քոչարյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութեր։ Դրանցում նրանք իբր պատմում են ներդրումային նոր հարթակի մասին, որի միջոցով հնարավոր է գումար աշխատել։

Տեսանյութերն իրականում ստեղծվել են արհեստական բանականության միջոցով և նպատակ ունեն քաղաքացիներից գումար կորզել։

Ի՞նչ են պահանջում՝ եկամուտ ստանալ խոստանալով

Տեսանյութերում և՛ Վաչե Թովմասյանը, և՛ Լուսի Քոչարյանը նույն տեքստն են կրկնում, թե իբր ներկայացնում են ներդրումային նոր հարթակ, որը հնարավորություն է տալիս գումար աշխատել։

«Մի քանի շաբաթում ես տեսա արդյունքը, սա հրաշք չէ, այլ հասկանալի ու իրական մեխանիզմ, այն աշխատում է»,- ասվում է տեսանյութում։

Ներդրումային հարթակների գովազդների հղումները տանում են «Ամերիաբանկի» և Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա դիալոգ» («Тройка Диалог») ներդրումային հարթակի տարբերանշաններով էջ, որտեղ անհարժեշտ է անձնական որոշ տվյալներ լրացնել՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար։ 

Էկրանապատկերը՝ կցված կայքից 

Դրանից հետո հեռախոսով կապ է հաստատում ռուսախոս «աշխատակիցը» և ուղարկում մեկ այլ՝ swap.interactivebrokerlimited.com անվանումով ներդրումային կայքի հասցեն։ Ներդրումային կայքում գումար աշխատելու համար պահանջվում է գրանցվել և նվազագույնը 100 դոլար ներդնել։ Ներդրված գումարը, ըստ «աշխատակցի», արտացոլվելու է օգտատիրոջ անձնական հաշվում։ Դրանից հետո օգտատիրոջից պահանջվում է զբաղվել բորսայում ակտիվների առուվաճառքով՝ իբր եկամուտ ստանալու նպատակով։

Իսկ պահանջվող ներդրումը կատարելու համար օգտատերը պետք է մուտքագրի իր բանկային տվյալները, ինչն իրականում կարող է հանգեցնել ֆինանսական կորուստների։ Բացի այդ, չկա որևէ երաշխիք, որ ներդրված գումարը կվերադարձվի։

Էկրանապատկերը՝ գովազդվող կասկածելի ներդրումային կայքից

Որտեղի՞ց են վերցված տեսանյութերի կադրերը

Վաչե Թովմասյանի փոփոխված ձայնով տեսանյութի կադրերը վերցված են 2023-ի փետրվարին հրապարակված Tete A Tete հաղորդումից, իսկ Լուսի Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի կադրերն ավելի հին են՝ հրապարակված 2019-ին։

Դերասան Վաչե Թովմասյանն ինստագրամի իր պաշտոնական էջում տեղեկացրել է, որ տեսանյութը կեղծ է և հորդորել ներդրումներ չկատարել այդ հարթակում։ 

Ֆեյսբուքյան էջերը նախկինում տարածել են նաև «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի, Արցախի նախկին պետնախարար և գործարար Ռուբեն Վարդանյանի, ռուսաստանաբնակ հաղորդավարուհի Թինա Կանդելակիի, ռուս հումորիստ Պավել Վոլյայի և այլ անձանց պատկերների և ձայների կրկնօրինակմամբ կեղծ տեսանյութեր։

Հատկանշական է, որ թեև գովազդային տեսանյութերը հիմնականում թիրախավորում են հայաստանյան լսարանին, դրանք ռուսերեն են։

Արհեստական բանականությամբ հայերեն խոսքի գեներացման տեխնոլոգիաները համեմատաբար դժվար հասանելի են, ուստի զեղծարարները հետխորհրդային տարածքի երկրների լսարանին թիրախավորում են ռուսերեն տեսանյութերով։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում