Գլխավոր Լրահոս

Ուկրաինան դեռ չի հաստատում իր մասնակցությունը հունիսի 2-ի հանդիպմանը

Ուկրաինան դեռ չի հաստատում իր մասնակցությունը հունիսի 2-ի հանդիպմանը

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հաջորդ բանակցություններին, բայց, նախքան հանդիպումը, ցանկանում է Մոսկվայից ստանալ ռուսական կողմի հուշագիրը՝ հնարավոր հրադադարի հաստատման վերաբերյալ: Այս մասին գրում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։

Մայիսի 28-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ պատրաստ են հունիսի 2-ին Ստամբուլում պատվիրակությունների մակարդակով նոր հանդիպում անցկացնել։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ մինչև հանդիպումը ռուսական կողմի հուշագրի հետ կապված մանրամասներ չեն հրապարակի։

Ուկրաինական կողմը դեռ չի հաստատել իր մասնակցությունը հանդիպմանը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի խոսքով՝ իրենք պատրաստ են մասնակցել բանակցություններին, բայց ցանկանում են նախապես իմանալ ռուսական կողմի տեսլականը՝ հրադադարի հաստատման վերաբերյալ։

«Որպեսզի հանդիպումը անիմաստ չլինի, պետք է հասկանալ դրա օրակարգը և համապատասխանաբար պատրաստվել բանակցություններին: Ցավոք, Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի հաջորդ հնարավոր հանդիպումը անարդյունք լինի»,- նշել է Զելենսկին՝ մայիսի 30-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո:

Ֆիդանը նույն օրը Ուկրաինայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո չի բացառել, որ ռուս-ուկրաինական  հակամարտության ավարտը կլինի ընթացիկ տարվա ընթացքում:

«Մեր առջև երկու ճանապարհ է. կամ աչք ենք փակում այս հակամարտության վրա, կամ էլ այս տարվա ընթացքում կայուն լուծում ենք գտնում»,- ասել է Ֆիդանը՝ համատեղ ասուլիսի ժամանակ։

Մայիսի 16-ին Ստամբուլում երեք տարի անց վերսկսվեցին ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Մոսկվան ու Կիևը կպատրաստեն փաստաթղթեր, որոնք կներկայացնեն իրենց դիրքորոշումը կայուն կարգավորման հասնելու համար։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում