Գլխավոր Լրահոս

Ֆրանսիական ընկերության անունն օգտագործվում է ֆինանսական խարդախության համար 

Ֆրանսիական ընկերության անունն օգտագործվում է ֆինանսական խարդախության համար 

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ Société Générale բազմաճյուղ ֆրանսիական ֆինանսական ընկերության անունից` հայտարարությամբ, թե ընկերությունը ֆինանսական ծառայություններ է մատուցում բանկերի կողմից մերժումներ ստացած քաղաքացիներին։

«Աղքատության և տեղական բանկերի կողմից մերժվածության դեմ պայքարելու համար մեր ընկերությունը ֆինանսական ծառայություններ է տրամադրում այն ​​մարդկանց, ովքեր փողի կարիք ունեն»,- նշված է գրառման մեջ։

Գրառումը, սակայն, կեղծ է, դրա նպատակը քաղաքացիների անձնական տվյալները կորզելն է։

Ի՞նչ են պահանջում՝ գումարի խոստման դիմաց

Գրառումը տարածվում է SG Finance Service անվանումով ֆեյսբուքյան էջով, որի գլխավոր և hետնապատկերի (cover picture) նկարներում օգտագործված են ֆրանսիական Société Générale ընկերության անվանումն ու բանկի լուսանկարը։  

Էջի հետ կապ հաստատելուց հետո հայտնում են, որ ընկերությունը վարկեր է տրամադրում սկսած 1 մլն դրամից։ Իսկ վարկը ստանալու համար քաղաքացին պետք է ուղարկի մի շարք անձնական տվյալներ՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, անձնագիրը և այլն։

Էկրանապատկերը՝ SG Finance Service անվանումով ֆեյսբուքյան էջի հետ նամակագրությունից

SG Finance Service անվանումով ֆեյսբուքյան էջը ստեղծվել է 2022-ին։ Էջում ընդամենը մի քանի գրառումներ են ֆինանսական ծառայությունների վերաբերյալ, ընդ որում՝ ոչ միայն հայերեն, այլև վրացերեն և սերբերեն։

Էկրանապատկերում՝ SG Finance Service անվանումով ֆեյսբուքյան էջի վրացերեն և սերբերեն գրառումները

Ըստ Société Générale ընկերության պաշտոնական կայքի՝ ընկերությունը տարբեր ծառայություններ է մատուցում մի շարք երկրներում, սակայն Հայաստանն այդ ցանկում առկա չէ։

#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան, ընկերությունից ևս հայտնում են, որ ֆեյսբուքյան էջը կեղծ է և որևէ կապ չունի ընկերության հետ։

Այսպիսով, ֆրանսիական Société Générale ընկերության անունից տարածվող գովազդային գրառումները կեղծ են։ Դրանց հիմնական նպատակը օգտատերերի անձնական տվյալները կորզելն է, ինչը կարող է ֆինանսական ռիսկեր պարունակել։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում