Գլխավոր Լրահոս

«730 օր գերությունից հետո». լուսանկարն իրականում ստեղծվել է ԱԲ-ի միջոցով

«730 օր գերությունից հետո». լուսանկարն իրականում ստեղծվել է ԱԲ-ի միջոցով

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցիալական ցանցերում լայն տարածում է ստացել մի լուսանկար, որտեղ, իբր, պատկերված է ռուսական գերությունից վերադարձած ուկրաինացի զինծառայողը՝ անճանաչելիորեն փոխված տեսքով։

«730 օր հետո ուկրաինացի զինվորը հետ է վերադարձել տուն ռուսական գերությունից»,- նշված է գրառման մեջ։

Օգտատերերը ակտիվորեն մեկնաբանում են լուսանկարը, սակայն իրականում այն ստեղծվել է արհեստական բանականության (ԱԲ) միջոցով։

Պատկերում առկա են որոշակի շեղումներ, մասնավորապես, լղոզված են հետևի պատկերները, ինչպես նաև զույգին պատկերող որոշակի հատվածներ։

Արհեստական բանականության նկարների հայտնաբերման հարթակները հաստատում են, որ լուսանկարն մասամբ կամ ամբողջությամբ ստեղծված է ԱԲ-ի միջոցով։ 

Էկրանապատկերը՝ wasitai.com-ից

Վերջին անգամ Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում իրականացրել են հունիսի 26-ին։ Այն կայացել է հունիսի 2-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում։

ԱԲ-ի միջոցով գեներացված նույնաբովանդակ լուսանկարները՝ իբր 730 օր գերության մեջ մնացած և գերությունից վերադարձած անձանց վերաբերյալ հրապարակումները մեծ տարածում ունեն սոցցանցերում։

Էկրանապատկերը՝ նույնաբովանդակ գրառումներ տարածած էջերից

Ուկրաինական «Իրինա Ուկրաինա» (Ірина Україна) տեղեկատվական տելեգրամյան ալիքը, որը հավաքագրում է անհետ կորած անձանց տվյալներ, նույնպես հրապարակել է այս կեղծ լուսանկարն ու նմանատիպ այլ օրինակներ՝ հորդորելով չտարածել ԱԲ-ով ստեղծված նկարներ։ Տելեգրամյան ալիքը զգուշացնում է, որ կեղծ լուսանկարները տարածվում են հավանումներ և բաժանորդագրություններ հավաքելու համար։

Էկրանապատկերը՝ տելեգրամյան էջի հրապարակումից

Այսպիսով, ռուսական գերությունից վերադարձած և անճանաչելիորեն փոխված ուկրաինացի զինվորականի լուսանկարն իրականում ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում