Հոկտեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից խոսեց եկեղեցիները Հայ առաքելական եկեղեցուց վերցնելու և «հանրությանն ու Տեր Արամի նման հոգևորականներին» վերադարձնելու մասին։ Հովհաննավանքի հովիվ Տեր Արամը կարգալույծ հռչակվելուց հետո հրաժարվում է լքել եկեղեցին։ Մայր Աթոռը հայտարարեց, որ կարգալույծ հչռակվելուց հետո նրան վերադարձվել է ավազանի անունը՝ Ստեփան Ասատրյան։ Նա նախատեսում է հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում պատարագ մատուցել, որին ներկա է լինելու նաև վարչապետ Փաշինյանը։
ՍիվիլՆեթը եղել է Օհանավանում, խոսել կարգալույծ եղած քահանայի և բնակիչների հետ՝ եկեղեցու շուրջ վերջին իրադարձությունների մասին։
Civilnet




