Ապատեղեկատվությունը սահմաններ չունի, և դրա դեմ պայքարը նույնպես պետք է լինի առանց սահմանների։
Դեկտեմբերի 4-ին Երևանում տեղի ունեցավ տարածաշրջանային ֆորում՝ ապատեղեկատվության և մեդիա դիմադրողականության թեմայով
Միջոցառումը կազմակերպել էին ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմն ու վրացական Myth Detector-ը՝ միավորելով երկու երկրների լրագրողներին, մեդիա փորձագետներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։
Քննարկվեցին ապատեղեկատվական նարատիվները տարածաշրջանում, մեդիայի դերը ճգնաժամային իրավիճակներում։ Կազմակերպված աշխատարաններում ներկայացվեցին գործիքներ տեղեկատվությունը ստուգելու, AI բովանդակությունը ճանաչելու և գեոլոկացիայի համար։























CivilNetCheck











