Գլխավոր Լրահոս

Արցախը, ReOpen Media-ի փակումն ու ադրբեջանական պրոպագանդան

Ադրբեջանական մամուլը փորձել է շահարկել Reopen-մեդիա հայաստանյան լրատվամիջոցի գործունեության դադարեցումը՝ փորձելով այն վերագրել իր ազդեցությանը։

Պատճառը դեկտեմբերի 3-ին ReՕpen մեդիայի ադրբեջաներեն բաժնի լրագրողի հարցազրույցն էր ադրբեջանական Real TV-ին, որն անցկացվել է որպես հեռուստակամուրջ, սակայն զրույցը ադրբեջանական նույն լրատվամիջոցը հետո սադրիչ է որակել:

Ադրբեջանցի լրագրողը զրույցի ընթացքում փորձել է կառչել հայ լրագրողի հնչեցրած Արցախ եզրույթից՝ պնդելով, թե Ղարաբաղի փոխարեն Արցախ ասելն անհամատեղելի է խաղաղության գործընթացի հետ։

«Քանի դեռ Արցախ եք ասում, խաղաղության ինչ գործընթաց կարող ենք վարել», հայտարարել է ադրբեջանցի լրագրողը՝ փորձելով ընթացիկ զարգացումների մասով հիշեցնել նաև պաշտոնական Երևանի դիրքորոշումը։

Ադրբեջանում Արցախ բառի կիրառությունը համարում են ռևանշիզմ-ի և տարածքային պահանջատիրության դրսևորում։

Այնուամենայնիվ ադրբեջանական մի շարք հարթակներ ռեպորտաժներով հավելյալ հնչեղություն են հաղորդել թեմային՝ այն վերագրելով հայկական պաշտոնական քաղաքականությանը։

Ադրբեջանական մեդիաները Reopen մեդիայի գործունեության դադարեցման պատճառները ուռճացնելով՝ այն կապել են ոչ միայն ֆինանսական կողմի հետ, որը հայկական մեդիայի պաշտոնական դիրքորոշումն է, այլև նույնիսկ՝ հայկական մեդիայի վրա քաղաքական ճնշումների հետ։

Real TV-ն վերջում այս լուրը փաթեթավորել է այնպես, թե Ադրբեջանը ուժեղ է ոչ միայն քաղաքական, այլև տեղեկատվական հարթությունում։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում