Եթե Հայաստանն Արցախն իր տարածքային ամբողջականության մաս չդիտարկի, կունենա պատերազմ, վստահ է «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության 3-րդ համարը՝ Արմինե Սախոյանը, որը մասնակցում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։
Այս քաղաքական ուժը խոստանում է իշխանության գալով ոչ միայն Արցախը դարձնել Հայաստան, այլև վերականգնել «պետական քաղաքականության հիմքում դրվում Առաջին Հանրապետության իրավահաջորդության սկզբունքի լիարժեք կիրառումը»։





