Գլխավոր Լրահոս

«Արթուր Օսիպյանը պիտի անհապաղ դադարեցնի հացադուլը, հասարակական ճնշումը պիտի մեծանա»

Հունիսի 5-ին լրանում է Արթուր Օսիպյանի հացադուլի ու կալանքի 18-րդ օրը: Հունիսի 2-ին մի շարք հասարակական կազմակերպություններ և անհատներ, այդ թվում՝ քաղաքացիական ակտիվիստ Սարինե Հայրիյանը, պաշտոնական պահանջ են ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ անհապաղ ազատ արձակել Օսիպյանին։

Սարինե Հայրիյանը խիստ անթույլատրելի է համարում իշխանությունների այն խոսույթը, որով փորձ է արվում արժեզրկել մարդկանց անցած ճանապարհը: «Չի կարելի այսքան գործիքայնացնել մարդկանց ցավը»,- ասում է նա։

Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց՝ մայիսի 18-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած բանավեճից հետո։ Նրան մեղադրում են երեք հոդվածներով՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեջ:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում